×


42-ամյա Ջենիֆեր Լոպեզն ինչպե՞ս է գայթակղել 25-ամյա Կասպերին

Ջենիֆեր Լոպեզին գինու հետ են համեմատում. տարիների հետ նա ավելի ու ավելի շքեղ կին է դառնում: 42 տարեկան երգչուհին անզուգական տեսք ունի. բարեկազմ է, սեքսուալ, կանացի եւ, իհարկե, առիթը բաց չի թողնում աշխարհին ցուցադրել իր բարեմասնությունները:

Ջենիֆեր Լոպեզը


Այս անգամ լատինոամերիկացին “Vogue” ամսագրում ներկայանում է տարբեր լողազգեստներով: Հետ սանրված մազերով Ջեյ Լոն ֆոտոշարքում վստահ ու հպարտ կեցվածքով է: Լուսանկարներից մեկում աղջիկը պառկած է լողավազանի հարեւանությամբ, իսկ բարեմասնություններն առավել ընդգծված են:

Ջենիֆերը սպորտի երկրպագու է: Նա անդադար մարզվում է եւ առիթի դեպքում նշում, որ գեղեցիկ կազմվածքն առողջ սննդակարգի եւ մարզումների համադրության արդյունք է.“Չեմ ցանկանում, որ որեւէ մեկը կարծի, թե նման կյանքով ապրելը հեշտ է, բայց դա իմ աշխատանքի մի մասն է կազմում: Նման ապրելակերպն ինձնից շատ ժամանակ է խլում’’:

Ջենիֆեր Լոպեզն ու Կասպեր Սմարթը


Լոպեզն իր երիտասարդության ու գեղեցկության մեկ այլ ապացույց եւս ունի. այժմ  հանդիպում է 25-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ, որն էլ բեմադրում է երգչուհու պարային համարները, նաեւ նկարահանվում տեսահոլովակներում:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW