×


50-ից ավելի նվերներ եւ տոմսեր դեպի Եգիպտոս՝ Երեւան Մոլի ակումբային քարտի մեգախաղարկությանը

Բազմաթիվ քարտապաններ, տոմսեր դեպի առեղծվածային Եգիպտոս եւ գեղեցիկ համերգային ծրագիր «Marbey & FreeForm» ջազ բենդի կողմից. երեկ` մայիսի 30-ին, Արշակունյանց 34 հասցեում գտնվող «Երեւան Մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ Ակումբային քարտերի մեգախաղարկությունը, որին կարող էին մասնակացել ապրիլի 15-ից մայիսի 30-ը Մոլում գնումներ կատարած բոլոր հաճախորդները: Խաղարկության մասնակիցներին սպասվում էր տոնական շահումնառատ երեկո:

«Երեւան Մոլը» պարգեւատրել է հաճախորդներին


Մոլում նվերների իսկական հրավառություն էր. խաղարկվում էին 50-ից ավելի նվերներ «Սվոչ», «Թրենդի», «Ալֆա-Ֆարմ» եւ այլ խանութ սրահների կողմից, 10 հատ 20 000 դրամ, 5 հատ 50 000 դրամ եւ մեկ հատ 100 000 դրամ արժողությամբ նվեր քարտեր՝ առեւտրի կենտրոնի խանութներից գնումներ կատարելու համար եւ տոմսեր դեպի Եգիպտոս՝ երկու անձի համար:

«Երեւան Մոլ»-ի թիմն ամեն ինչ արել էր, որ հնարավորինս շատ քարտապաններ նվերներով տուն գնան: «Կանտատա» ապրանքանիշի նվերներից մեկը շահեց Ռուզաննան: Ըստ նրա` կարեւորը ոչ թե նվերի արժեքն է, այլ շահելու հաճույքը: Տաթեւի համար էլ «Մավի» խանութ-սրահի նվեր քարտն էր անսպասելի.«Չէի սպասում, որ կշահեմ ինչ-որ բան: Բայց բախտն այս անգամ ինձ ժպտաց:)»:

«Երեւան Մոլը» պարգեւատրել է հաճախորդներին


100 000 դրամ արժողությամբ նվեր քարտը շահեց Սոֆյան, ով առաջին անգամ էր մասնակցում խաղարկությանը: «Չէի սպասում, որ այսպիսի նվեր կշահեմ, այն էլ՝ առաջին մասնակցությունից: Շնորհակալ եմ «Երեւան Մոլ»-ի թիմին՝ նման խաղարկության համար»,-նշեց նա:

Նվերներից ու քարտերից հետո «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի բաժնի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը հայտարարեց դեպի Եգիպտոս տոմսերի խաղարկության մասին: Հաջողակ քարտապանի քարտի համարը միասին հանեցին Ինգան եւ «Շելբի» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Ավետիսյանը, ով տրամադրել էր տոմսերը: Շահեց 39-ամյա Վարդուհի Միրզոյանը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հազիվ էր թաքցնում հուզմունքը.«Չեմ հավատում, որ շահել եմ: Տղայիս հետ կգնամ Եգիպտոս: Անչափ շնորհակալ եմ «Երեւան Մոլ»-ին նման հրաշալի հնարավորության համար»:

«Երեւան Մոլը» պարգեւատրել է հաճախորդներին


Նոր ակցիաների, առաջիկա խաղարկությունների եւ սիրելի խանութ-սրահների զեղչերին տեղեկանալու համար միացեք «Երեւան Մոլ»-ի սոցիալական ցանցերի էջերին:

Ֆեյսբուքյան էջը
https://www.facebook.com/YerevanMallOfficial/

Ինստագրամյան էջը
https://www.instagram.com/yerevan_mall/

Տեքստը` Մարիամ խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW