×


6 ամսական հղի մոդելը պոդիում է բարձրացել բիկինիով

Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակում այս անգամ ամենատպավորիչը “Pin-Up-Stars”-ի շոուն է եղել: Ներքնազգեստի իտալական բրենդի կազմակերպած հերթական ցուցադրությունը գրավել է հանրության ուշադրությունն այն պատճառով, որ պոդիումով քայլել է վեց ամսական հղի Ռաֆայելա Ֆիկոն:

Ռաֆայելա Ֆիկոն


Բարձրակրունկ կոշիկները չեն խանգարել մայրանալ պատրաստվող մոդելին հաջողությամբ  ցուցադրել բիկինին: Ի դեպ, 24-ամյա Ռաֆայելան ժամանակին հայտարարել է, թե իր երեխայի հայրը իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին է:

Մարիո Բալոտելին եւ Ռաֆայելա Ֆիկոն


Նշենք, որ զույգի հարաբերություններն այդքան էլ ռոմանտիկ չեն. նրանք պարբերաբար բաժանվում եւ միանում են: Նույնիսկ երեխա ունենալու հանգամանքը վերջնականապես չի հաշտեցրել ֆուտբոլիստին եւ մոդելին:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին