×


7/8. «Աշխարհի ամենաանհայտ բենդի» համերգը Երեւանում

Երեւանի երաժշտասեր հանրությանը դժվար է զարմացնել բարձրակարգ կատարումներով կամ անսովոր մեղեդիներով։ Մայրաքաղաքի երաժշտական կյանքը մշտապես զանազան է եւ հագեցած։ Սակայն նույնիսկ այդ հագեցվածության եւ զանազանության մեջ էլ մոսկովյան 7/8 բենդը կարելի է որպես թարմ շունչ կամ նույնիսկ թարմացնող սառը ցնցուղ ընկալել։

«7/8» բենդի երեւանյան համերգին


Էթնիկ երաժշտության ոճում ստեղծագործող խումբը երկու ժամ հաճելի զարմանքի մթնոլորտում պահեց դահլիճը, իսկ պայմանավորված էր այդ հաճույքն առաջին հերթին այն հանգամանքով, որ հիմնականում օտարերկրացի երաժիշտներով համալրված բենդը հանդիսատեսին քիչ ծանոթ գործիքներով կատարում էր մեծամասամբ հայկական ժողովրդական ստեղծագործություններ, այն էլ այնպես էր կատարում, կարծես դրանք ի սկզբանե ստեղծված էին հենց այդ առեղծվածային գործիքների համար։

«7/8» բենդի երեւանյան համերգին


Մինչ համերգի սկիզբը բենդի պրոդյուսեր Արսեն Դանիելյանը, որին բոլորը հիշում եւ սիրում են ՈՒՀԱ «ԵրՄԻ» թիմից եւ «Մեր բակը» հեռուստանախագծից, կատակով զգուշացրեց, որ ելույթ է ունենալու «աշխարհի ամենաանհայտ բենդը»։ Սակայն ակնհայտ է, որ Արսենը եւ բենդի հիմնադիր ու պրոդյուսեր Վարդան Կարիմյանն այդքան էներգիա եւ միջոցներ չէին ծախսի, եթե չզգային խմբի հեռանկարները եւ չհավատային դրա հաջողությանը։ Այնպես որ, համոզված եմ, շատ շուտով մենք բազմիցս կլսենք «ամենաանհայտ» 7/8 բենդի մասին եւ առիթ կունենանք պարծենալ դրանով։

«7/8» բենդի երեւանյան համերգին


BRAVO.am
Լուսանկարները՝ Էլիզ Անթաբլյանի (Մեցցո)     

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին