×


«Ես ու կինս օգնում ենք իրար հնարավոր բոլոր հարցերում». Արտաշես Մխիթարյան

Այս ամիսներին մարդկանց համար տանը մեկուսանալը նաեւ դրական կողմեր է ունեցել: Օրինակ, Արտաշես Մխիթարյանը կարողացել է ավելի շատ ժամանակ անցկացնել 2 տարեկան որդու հետ եւ վայելել նրան: BRAVO.am-ին դերասանը պատմել է իր ընտանիքի առօրյայի եւ տնից հեռավար աշխատելու մասին:

Իր սիրելի Դրամատիկականում թատերաշրջանը վերսկսելուց եւ 2 ներկայացում խաղալուց հետո մեծ տարածում է գտնում վարակը, սահմանվում է արտակարգ իրավիճակ, ինչն էլ դերասանի համար շատ անսպասելի եւ ցավալի է լինում. «Սկզբում բարդ էր, քանի որ սովոր չէինք անընդհատ տանը մնալ: Հետո վարժվեցինք տնային գրաֆիկին եւ սկսեցինք պլանավորել ու կարգավորել նոր ապրելակերպը»:

Արտաշես Մխիթարյանը՝ կնոջ հետ


Թատերական աշխատանքներն իրականացնում են առցանց տարբերակով. «Դրամատիկական թատրոնի 50-ամյա պատմության ընթացքում եղել են եւ կլինեն ներկայացումների նկարահանված տարբերակներ, եւ մենք սկսեցինք սոցցանցերի մեր պաշտոնական էջերում ցուցադրություններ կազմակերպել, ինչը շարունակում ենք անել մինչ օրս»։

Ամուսինների առօրյան ձանձրալի չի եղել, բալիկի զբոսանքներին, անկախ ամեն ինչից, ժամանակ են տրամադրել.«Մենք ամեն առավոտ՝ թույլատրելի ժամերին, լրացնում էինք տեղաշարժի թերթիկը եւ կարճ զբոսանքի գնում, վերադառնալով տուն՝ խաղեր խաղում, հեքիաթ պատմում եւ այլն. փորձել ենք հնարավորինս հագեցած եւ հետաքրքիր դարձնել մեր տղայի առօրյան»։

Արտաշես Մխիթարյանը


Տնային գործերում կնոջն օգնելուց եւ խոհանոցից դերասանը չի խուսափում. «Բնականաբար, օգնում ենք մեկս մյուսին հնարավոր բոլոր հարցերում։ Ինչո՞ւ ոչ, խոհանոցում նույնպես կարելի է ստեղծագործել, իսկ ես առավել շատ պատրաստում եմ մսային կերակուրներ»։

Դերասանը նկարահանումների նոր առաջարկներ չունի՝ չնայած նրան, որ թատրոնում իր անելիքները շատ են: Այս ընթացքում ամենաշատը կարոտել է երեկոյան զբոսանքները Երեւանում: Ռիթմիկ կյանքին վերադառնալուց հետո Արտաշեսը պատրաստվում է կյանքն ապրել ու վայելել նորովի.«Կարծում եմ, որ մտածելու եւ վերլուծելու համար մարդկանց միշտ էլ տրված է ժամանակ, իսկ այս մեկուսացումն առիթ էր ընտանիքների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արտաշես Մխիթարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW