×


Միհրանի եւ Արփիի տեսանյութը, Սիրուն Մինասի, Լուսինե Թովմասյանի, Գրիշա Աղախանյանի եւ մյուսների հունիսմեկյան գրառումները

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հայտնիներից շատերը սոցիալական ցանցերում հրապարակել են իրենց բալիկների լուսանկարներն ու տեսանյութերը եւ շնորհավորել բոլոր մանուկների տոնը:

«Շնորհավոր տոնդ, մեր հրաշք աղջիկ: Շնորհակալ ենք, որ կաս ու մեր կյանքը լցնում ես վառ գույներով: Դուք եք մեր ներկան ու ապագան, սիրելի մանուկներ: Թող միշտ խաղաղ լինի ձեր երկինքը»,- Միլայի եւ ամուսնու հետ լուսանկարին կից գրել է երգչուհի Սիլվա Հակոբյանը:



Փոքրիկ Կարինայի լուսանկարների հավանումները բազմաթիվ են: Աղջնակի նոր լուսանկարներով Ինստագրամում կիսվել է նրա մայրը՝ Աննա Դովլաթյանը: «Շնորհավոր հունիսի 1: Թող աշխարհի բոլոր բալիկները լինեն առողջ եւ երջանիկ»,- գրել է նա:


Դերասանուհի Աննա Էլբակյանը հրապարակել է թոռնիկների լուսանկարը եւ գրել. «Միշտ թող ձեր հայացքը լինի դեպի վեր»:


«Շնորհավոր աշխարհի բոլոր երեխաների տոնը: Երազում եմ, որ մեր բալեքը մեծանան ապահով ու լուսավոր երկրում։ Լինեն պաշտպանված, անհոգ ու առողջ»,- նշել է երկու երեխայի մայրիկ Արեւիկ Ալավերդյանը:


Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը տոնի առթիվ հրապարակել է երեխայի՝ Վարդանի լուսանկարները եւ գրել.«Իմ օրհնություն»: Հուլիսի 14-ին նրա եւ Ռաֆայել Վարդանյանի որդին կդառնա մեկ տարեկան:


«Շնորհավոր տոնդ, տղես։ Երանի բոլոր մանուկներն անհոգ ու խաղաղ մանկություն ունենան»,- իր եւ որդու լուսանկարներին կից գրել է Գրիշա Աղախանյանը:


Լուսինե Թովմասյանը եւս հրապարակել է երեխաների լուսանկարները՝ նշելով, որ տալիս է նրանց ամենակարեւորը՝ անսահման սեր.«Եվ թող բոլոր փոքրիկները լինեն առողջ, ունենան անհոգ մանկություն՝ խաղաղ երկնքի տակ»:


«Խաղաղ երկնքի տակ մեծացեք, համովներ ջան». Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանն էլ տոնի առթիվ տեսաուղերձ են հրապարակել:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW