×


Մալենկոյի 27-ամյակը եւ հետաքրքիր այլ դրվագներ Միկա Ղափլանյանի եւ Մարիամ Ադամյանի հարսանիքից

Դերասաններ Մարիամ Ադամյանն ու Միկա Ղափլանյանը երեկ՝ փետրվարի 27-ին, ամուսնացել են: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Տեղերի վանական համալիրում:

Խորանի առաջ միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում:

View this post on Instagram

A post shared by Oh Irina (@irinaayvazyaan)

Խնջույքն անցել է բոլոր ավանդույթներով՝ հարսի պար, ծաղկեփնջի նետում, տորթը կտրելու հանդիսավոր արարողություն եւ հրավառություն: Մարիամն ու Միկան հյուրերի հետ նաեւ «Սասունցիների պարն» են պարել:

View this post on Instagram

A post shared by Emma Manukyan (@emmanukyan)


Տորթը կտրելիս նորահարսիկը հուզվել է եւ չի կարողացել զսպել երջանկության արցունքները:

View this post on Instagram

A post shared by Emma Manukyan (@emmanukyan)


Ազաբի պարտականությունները կատարել է դերասան Վարուժան Մանուկյանը, երեկոն վարել է Կարո Հովհաննիսյանը:

Հայտնի հյուրերի թվում են եղել Դրամատիկական թատրոնի դերասաններ Էվելինա Շահիրյանը, Արտաշես Մխիթարյանը, Էմմա Մանուկյանը, Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը, Դիանա Մալենկոն, Էմմա Մկրտչյանը, Նարինե Պետրոսյանը եւ այլք: Հրավիրված են եղել նաեւ զույգի սերիալային գործընկերները՝ Նելլի Խերանյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Իննա Խոջամիրյանը, Իրինա Այվազյանը, Օլյա Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Սոֆյա Պողոսյանը եւ այլք:

View this post on Instagram

A post shared by Emma Manukyan (@emmanukyan)


 Միկայի եւ Մարիամի հարսանիքի օրն իր տարեդարձն է նշել դերասանուհի Դիանա Մալենկոն եւ խնջույքի ժամանակ նորապսակները տորթով շնորհավորել են նրան:                                                    

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW