×


«Բրաունի» սրճարան-ռեստորանի հատուկ դեսերտը, թատերականացված շոու-ծրագրերը եւ բացման հյուրերը

Երեւանի մարդաշատ հատվածներից մեկում՝ Ալեք Մանուկյան 6/5 հասցեում, իր դռներն է բացել «Բրաունի» սրճարան-ռեստորանը: Նոր ձեւաչափ, ընտանեկան միջավայր, թատերական մոտեցում եւ հատուկ դեսերտ, որը միայն այստեղ կարող եք համտեսել: Հատկապես ընտանեկան միջավայրում լավ երեկոներ անցկացնելու, տարբեր առիթներ նշելու կամ ուղղակի օրը վայելելու միտումով ստեղծված սրճարան-ռեստորանի համահիմնադիրներն են Աննա Մովսեսյանը, էռնեստ Մամիկոնյանը, Ռոման Դավթյանը եւ Մարիամ Վարոսյանը: Նրանք արդեն հասցրել են ներկայանալ իր ձեւաչափով Հայաստանում միակ «Happium» թանգարանով եւ համանուն հյուրատնով: Ուսումնասիրելով ոլորտը, հաճախորդների բնույթն ու նախասիրությունները՝ նրանք որոշել են ստեղծել մի նոր միջավայր, որտեղ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները կվայելեն իրենց օրը:

BRAVO.am-ը ներկա է գտնվել «Բրաունի»-ի բացման արարողությանը, լուսանկարել է ինտերիերը, հատուկ շոու ծագրի հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:


«Չնայած նրան, որ բոլոր ուրախ միջոցառումների եւ տարիքային տարբեր խմբերի համար բաց է մեր դռները, մեր հիմնական ուղղությունը երեխաներն ու ընտանիքն են: Մեր նպատակն է, որ ընտանիքով կարողանան գալ մի վայր, որտեղ մեծահասակները եւ երեխաները կկարողանան վայելել ժամանակը: Հիմա Երեւանում բազմաթիվ նման վայրեր կան՝ իրենց հետաքրքիր շոու-ծրագրերով, բոլորն էլ լավ աշխատում են, բայց մենք ցանկանում ենք տարբերվել նրանով, որ նախ լինի թատերական շեշտադրում»,-ասաց Աննա Մովսեսյանը։

Հարցին՝ ինչո՞ւ հենց «Բրաունի», Աննան նշեց. «Նկատել ենք, որ հայ կանայք շատ են սիրում եւ պատվիրում հենց այդ թխվածքատեսակը, որոշեցինք, որ մեր ողջ դեսերտը բաղկացած կլինի Բրաունիի տարբեր տեսակներով։ Նաեւ մտածեցի ստեղծել սպիտակ Բրաունի, ինչո՞ւ ոչ... Ստացվեց, այդ դեսերտը կհանդիպեն միայն մեր սրճարանում, այն մեր հեղինակային առանձնահատկությունն է։ Ընդհանուր մենյուն կազմվել է՝ հաշվի առնելով ե՛ւ երեխաների, ե՛ւ մեծահասակների ցանկություններն ու նախասիրությունները: Խոհանոցում թե՛ եվրոպական, թե՛ հայկական ուտեստներ կան. շատ տարբեր է։ Կա նաեւ հատուկ մանկական ճաշացանկ, քանի որ մանկական առիթների հիմնական հյուրերը նրանք են»։


Ռեժիսորը դերասան Սամվել Դանիելյանն է, պարուսույցը` Արտյոմ Գեւորգյանը, նկարչական լուծումները տվել է Արթուր Սարյանը: Տարածքի դիզայնն իրականացրել են Նաիրա Նիազյանն ու Արամ Հովհաննիսյանը: Հաղորդավարները հայտնի դերասաններ Գոռ Համբարձումյանը եւ Սաշ Սուքիասյանն են։ Աննա Մովսեսյանի խոսքով` երբ հավաքվում են մշակութասեր մարդիկ, արվեստագետներ, ապա կատարյալ համադրությամբ է ստացվում աշխատանքը խոհանոցից մինչեւ բեմահարթակ։

Բացումը տրվեց «Դիմակը» շոուով, որը հոլիվուդյան համանուն ֆիլմի տարրերով էր, իսկ առաջիկայում կլինեն թեմատիկ նոր շոու ծրագրեր։ Ռեժիսորը նկատում է` այսօր շատ նման վայրեր կան, բայց «Բրաունի» սրճարան-ռեստորանն առանձնահատկություն ունի։


«Մենք չենք հիմնվել ռեստորանային եւ սրճարանային ձեւաչափի վրա, այլ ամեն ինչ հնարավորինս թատերականացված է՝ ծանոթ եւ հնարավոր ստանդարտներից դուրս: Մի շոու ծրագրի մեջ համեմված է ե՛ւ դերասանական խաղ, ե՛ւ անհավանական հնարքներ կրակների միջոցով, պարեր եւ երգեր: Օգտագործելով տարբեր բեմական ռեկվիզիտներ, լուսային էֆեկտներ, մտածելով հետաքրքիր երաժշտական ձեւավորումներ` դարձրել ենք հետաքրքիր ամենատարբեր տարիքային խմբի համար: Ամբողջ աշխարհում հիմա տարբեր ոլորտներում ինտերակտիվ մոտեցում կա, փորձել եմ այն կիրառել նաեւ այստեղ: Բնականաբար, այստեղ թատերական խոսք չկա, քանի որ ժամանցի վայր է, որտեղ դժվար հետաքրքիր լիներ բանավոր խոսքով ներկայացումը, բայց փորձել եմ միացնել թատրոնը եւ ռեստորանային շոուն, արդյունքում ստացվել է նոր մի բան: Ակումբային երաժշտությունից, գուցե, հոգնել ենք արդեն, իսկ հետաքրքիր համար՝ լի արվեստով, որը կարելի է դիտել եւ սուրճ խմել, վայելել պահը, դուր կգա բոլորին»,- նշեց ռեժիսորը։


«Բրաունի»-ում կարեւոր պայման է նաեւ այն, որ յուրաքանչյուր շոու ունի իր թեմատիկան՝ հաջորդը «Մեծագույն շոումենը» ֆիլմի մոտիվներով կլինի։ Համարներում ընտրված են պրոֆեսիոնալներ, եթե կրակներով շոու է, ապա ոլորտում փորձ ունեցող եւ հնարքներից հասկացող մարդիկ են, բայց ռեժիսորը, լինելով դերասան ու թատերական աշխարհի մարդ, կարեւորել է բոլորի դիմախաղը, բեմում քայլքն ու կեցվածքը:

«Բրաունի» սրճարան-ռեստորանի PR մենեջեր, խաղային ծրագրի հեղինակ Սեյրան Մովսիսյանն էլ կարեւորեց երեխաների զբաղվածության եւ տարբեր խաղերի մեջ ներգրավված լինելու հանգամանքը։


«Ծնունդ, նշանադրություն, անգամ հարսանիք. տարբեր տեսակի կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու հնարավորություն այստեղ կա, բայց հատկապես լավ միջավայր է երեխաների համար։ Ունենք խաղավարներ, 80-ից ավելի խաղատեսակներ, հատուկ հատվածներ, որտեղ երեխաների ժամանցը կապահովվի։ Ծրագիր է մշակվել մինչեւ 3 տարեկան, 3-ից 6 եւ ավելի մեծ տարիքի երեխաների համար, իրենց տարիքին բնորոշ խաղեր ու մոտեցում կլինի։ Խաղավարները կլցնեն երեխայի օրը դրական հույզերով»,- եզրափակեց նա։


«Բրաունի» սրճարան-ռեստորանի տարածքն ընդարձակ է, առկա են ամառային եւ ձմեռային հատվածներ։ Բացօթյա տարածքով հանդերձ մոտ 500 հյուրի ներկայությամբ միջոցառումներ կարելի է անցկացնել, իսկ միայն փակ տարածքը նախատեսված է մոտ 200 հոգու համար։ Աշխատում են ամեն օր մինչ կեսգիշեր, իսկ կորպորատիվ միջոցառումների համար հարկավոր է դիմել նախապես, քննարկել ձեր համար կարեւոր օրվա բոլոր մանրուքները։


Բոլոր նորություններին ծանոթ լինելու համար կարող եք հետեւել սոցիալական էջերին

https://www.facebook.com/profile.php?id=100084008876789

https://www.instagram.com/browny_cafe_byhappium/

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW