×


Լուսանկարը՝ Սամվել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

«Ցավում եմ, որ հիմա Վարդուհին չկա, Արամը չկա». Սամվել Գրիգորյանը կիսվել է արխիվային լուսանկարով

2000-ականների սկզբին արված լուսանկարում մի սեղանի շուրջ են Վարդուհի Վարդանյանը, Արամ Ասատրյանը, Արմինե եւ Սամվել Գրիգորյանները, Անդրեն, Լիլիթ Կարապետյանը, Աննա Արմենակյանն ու այլք։

Արխիվային կադրով Ֆեյսբուքում կիսվել է երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանն ու գրել, որ «անհոգ, բարի տարիներ էին»:

BRAVՕ.am-ի հետ զրույցում նա վերհիշում է՝ Ռուսաստանում են լուսանկարվել. «Խաղաղ ժամանակներ էին, համերգային շրջագայության էինք հայաշատ վայրերում: Հանդես էինք գալիս տարբեր ծրագրերով։ Համերգներից մեկից հետո կազմակերպված հավաքույթին էինք մասնակցում բոլորով։

Ցավում եմ, որ հիմա Վարդուհին չկա, Արամը չկա: Ընկերների հետ կապը պահում ենք։ Հիանալի ու հետաքրքիր տարիներ էին: Ժամանակներն ազնիվ էին, անշահախնդիր, բարի, ամենակարեւորը՝ պատերազմ չկար»:

Պատրաստեց՝ Մերի Խաչատրյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW