×


«Ոսկե գլոբուս 2024»-ի էլեգանտ հյուրերն ու «Օպենհեյմեր»-ի մրցանակները

Բեւեռլի Հիլզում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս»-ի 81-րդ արարողությունը: Ավանդաբար կինոաշխարհում տարվա սկիզբն ազդարարող մրցանակաբաշխությունը համարվում է յուրահատուկ գլխավոր փորձ «Օսկար»-ից առաջ, որի արդյունքները երկար քննարկվում են:

Կարմիր գորգով անցել են Ջենիֆեր Էնիսթոնը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Մարգո Ռոբին, Ջենիֆեր Լոպեսը, Բեն Աֆլեքը, Թեյլոր Սվիֆթը, Նատալի Փորտմանը, Էմմա Սթոունը, Բրեդլի Կուպերը եւ ուրիշներ:


Ռոբին ներկայացել է Armani-ի վարդագույն զգեստով, Թեյլոր Սվիֆթը Gucci է նախընտրել, Ֆլորենս Փյուն բոլորի ուշադրությունը գրավել է Valentino-ի կարմիր զգեստով, իսկ Ջենիֆեր Լոպեսը՝ Nicole + Felicia Couture-ի վարդագույնով:


Սելենա Գոմեսը ներկայացել է Armani Prive-ով՝ ցույց տալով, որ սիրո շնորհիվ կանայք իսկապես ծաղկում են: Նրա ու պրոդյուսեր Բենի Բլանկոյի հարաբերությունները բավական արագ են զարգանում:


Էլեգանտության իսկական օրինակ է եղել Ջենիֆեր Լոուրենսը՝ կրել է թավշյա սեւ զգեստ եւ ունեցել մինիմալիստական սանրվածք ու դիմահարդարում:


Անչափ հմայիչ էր Ջենիֆեր Էնիսթոնը, որը վաղուց նման միջոցառումների չէր ներկայանում, սակայն 54-ամյա դերասանուհուն արժեր այդքան երկար սպասել:


Երեկոյի գլխավոր մրցանակներին է արժանացել «Օպենհեյմերը», որը ճանաչվել է լավագույն դրամա, գլխավոր դերակատար Քիլիան Մըրֆին լավագույն դերասանն է: Նույն ֆիլմի համար Ռոբերտ Դաունի Կրտսերը երկրորդ պլանի լավագույն դերասանի տիտղոսին է արժանացել, իսկ Քրիստոֆեր Նոլանը՝ լավագույն ռեժիսորի:


Լավագույն դերասանուհու տիտղոսը Լիլի Գլադսթոունինն է («Ծաղկային լուսնի սպանողները»): Էմմա Սթոունը լավագույնն է կատակերգության/մյուզիքլի ժանրում: Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին