×


Դեւա Կասելը սիրելիի հետ ներկա է եղել Dior-ի ցուցադրությանը

Մոդել, դերասանուհի Դեւա Կասելն ու Սոլ Նաննին Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում մասնակցել են Christian Dior-ի նոր հավաքածուի ցուցադրությանն ու բոլորի ուշադրությունը սեւեռել իրենց վրա:

Մոնիկա Բելուչիի եւ Վենսան Կասելի դուստրը սիրելիի ձեռքը բռնած քայլել է Փարիզի փողոցներում ու հայտնվել տեսախցիկների օբյեկտիվում:


19-ամյա Դեւան ու 24-ամյա Նաննին ծանոթացել են Netflix-ի «Հովազ» սերիալի նկարահանումների ժամանակ, որի գլխավոր դերերում են: Իրենց սիրավեպը նրանք հաստատել են նախորդ տարվա հոկտեմբերին ու համատեղ լուսանկարներ հրապարակել:


View this post on Instagram

A post shared by Deva Cassel (@devacassel)



Տարեսկզբին Դեւան արձակուրդն անցկացրել է Բրազիլիայում՝ հոր ու նրա նոր ընկերուհու հետ: Վերջերս Վենսան Կասելն ու Նարա Բապտիստան էլ ներկա են եղել Ami ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW