×


Առանց «Ամերիկացի» ֆիլմի, ԴիԿապրիոյի եւ Մարգո Ռոբիի. հայտնի են «Օսկար 2024»-ի հավակնորդները

Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որն անցել էր «Օսկար 2024»-ի կարճ ցուցակի երկրորդ փուլ «Միջազգային լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում, չի ընդգրկվել մրցանակի հավակնորդների վերջնական ցուցակում: Երեկոյան ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է այն աշխատանքների անունները, որոնք կպայքարեն բաղձալի արձանիկին արժանանալու համար:

96-րդ մրցանակաբաշխությանն ամենաշատ՝ 13 անվանակարգում առաջադրված է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմերը», Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» մրցանակի են հավակնում 11, իսկ Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի սպանողները»՝ 10 անվանակարգում:

Լավագույն ֆիլմի տիտղոսին արժանանալու համար կպայքարեն «Ամերիկյան ֆիքշն», «Անկման անատոմիա», «Բարբի», «Լքվածները», «Ծաղկային լուսնի սպանողները», «Մաեստրո», «Օպենհեյմեր», «Անցյալի կյանքեր», «Խեղճուկրակները», «Հետաքրքրության գոտի» ֆիլմերը:


«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են Բրեդլի Կուպերը («Մաեստրո»), Քոլմեն Դոմինգոն («Ռաստին»), Փոլ Ջամատին («Լքվածները»), Քիլիան Մըրֆին («Օպենհեյմեր») եւ Ջեֆրի Ռայթը («Ամերիկյան ֆիքշն»):


«Լավագույն դերասանուհի»  անվանակարգում հաղթանակի են հավակնում Անեթ Բենինգը («Դիանա Նայեդ»), Լիլի Գլադսթոունը («Ծաղկային լուսնի սպանողները»), Սանդրա Հյուլլերը («Անկման անատոմիա»), Քերի Մալիգանը («Մաեստրո») եւ Էմմա Սթոունը («Խեղճուկրակները»):


«Լավագույն ռեժիսոր» տիտղոսի համար կպայքարեն Քրիստոֆեր Նոլանը («Օպենհեյմեր»), Ջոնաթան Գլեյզերը («Հետաքրքրության գոտի»), Ժյուստին Թրիեն («Անկման անատոմիա»), Մարտին Սկորսեզեն («Ծաղկային լուսնի սպանողները») եւ Յորգոս Լանտիմոսը («Խեղճուկրակները»):

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Օսկար»-ի պաշտոնական կայքում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին