×


«Հարսանեկան պինգ պոնգ» ներկայացման պրեմիերային

«Վերադառնալու ենք կարոտած». Մանե Մխոյանին եւ Անի Խաչիկյանին եթերում կփոխարինի Լուսինե Թովմասյանը

Դերասանուհի եւ հաղորդավար Մանե Մխոյանը հայտնել է, որ Անի Խաչիկյանի հետ Միացյալ Նահանգներ հյուրախաղերի մեկնելուց առաջ վերջին աշխատանքային ուրբաթն են անցկացրել Առաջին ալիքի առավոտյան ծրագրում։

«Շատ տագնապային տրամադրություն ունենք, քանի որ փորձում ենք ամեն ինչ հասցնել։ Բայց միեւնույն ժամանակ, շատ բարձր տրամադրությամբ ենք գնալու ու վերադառնալու կարոտած»,- ասել է Խաչիկյանը։

Մխոյանն էլ ավելացրել է, որ հատկապես շատ ուրախ են լավ նորությունից հետո՝ փետրվարի 23-ի «Հարսանեկան պինգ պոնգ»-ի տոմսերն արդեն սպառվել են։

«Կարճատեւ բացակայության ընթացքում «Առավոտ լուսո»-ի թիմին միանալու է մեր գործընկեր, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը»,- ընդգծել է Մխոյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին