×


Սերը խորհրդային տարիներին. Կամերայինի տարբերվող ֆոտոշարքը

Երեւանի Կամերային թատրոնը փորձում է ամեն անգամ ոչ միայն տարբերվող բեմադրություններ ներկայացնել, այլ նաեւ ինքնատիպ ֆոտոշարքեր պատրաստել:

Հերթականը սիրո թեմայով է, որում դերասաններն իրենց համար մի քիչ անսովոր կերպարներով են՝ նրանք տեղափոխվել են խորհրդային տարիներ ու վերարտադրել այն օրերի մթնոլորտը:


Լուսանկարները Soviet ակումբի ու Antarber.vintage-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքն են:


«Մաղթում ենք, որ զգաք իսկական սիրո համը՝ սրտահույզ հանդիպումներից մինչեւ խոր զգացմունքային փորձառություններ։ Թող ձեր սիրտը բաբախի սիրո եւ արվեստի մեղեդիների հետ»,- մաղթել են նրան:


Նկարները կոլորիտային են ստացվել ու ցույց տվել ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց կենցաղը, առօրյայի բաղկացուցիչ իրերն ու բոլոր ժամանակներում միմյանց սիրելու անփոփոխ եղանակը:

Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW