×


Անյա Թեյլոր-Ջոյը պատմել է գաղտնի հարսանիքի մասին եւ ցույց տվել սրտի տեսքով տորթը

Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը, որին մեծ ճանաչում բերեց «Թագուհու քայլը» սերիալը, Ինստագրամում կադրեր է հրապարակել իր եւ երաժիշտ Մալքոլմ Մաքրեյի գաղտնի հարսանեկան արարողությունից:

Հարսանիքը տեղի է ունեցել նախորդ ամռանը՝ Վենետիկում, ամուսնությունը զույգը գրանցել է 2 տարի առաջ՝ Նյու Օռլեանում:


«2 տարի առաջ ապրիլի 1-ին ես գաղտնի ամուսնացա լավագույն ընկերոջս հետ: Այդ օրվա կախարդանքն ընդմիշտ ամրապնդվել է էությանս ամեն մասնիկի մեջ: Շնորհավոր երկրորդ (առաջին) տարեդարձը, սեր իմ, դու ամենազիլն ես: Այո, սա անատոմիական սրտի տեսքով տորթ է: Ես վամպիր Լեստատն եմ»,- գրել է նա ու ցույց տվել յուրահատուկ հարսանեկան քաղցրավենիքը:


Հարսանիքը գոթական ոճով է կազմակերպվել, հարսի զգեստը կարել է Dior-ը: Հյուրերի թվում է եղել եւ կադրերում էլ կա Թեյլոր-Ջոյի մտերիմ ընկերուհի Քարա Դելեւինը:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW