×


«Այս անգամ, փառք Տիրոջը, ամեն ինչ ստացվեց». Սամվել Գրիգորյանը՝ որդու հարսանիքի մասին

Երեկ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի որդու՝ Նարեկի եւ Օլյա Հոխանյանի պսակադրությունը: Զույգի քավորը պրոդյուսեր Վալերի Սահարյանն է:

Սամվել Գրիգորյանը BRAVO.am-ին պատմել է, որ հարսանիքը կազմակերպել են՝ հավատարիմ մնալով հայկական բոլոր ավանդույթներին, գեղեցիկ եւ անմոռանալի օր են անցկացրել:


«Բնականաբար, հաշվի ենք առել երկրում տիրող վիճակը: Նախորդ տարվանից 3 անգամ հարսանիքը հետաձգել ենք՝ արցախահայության բռնի տեղահանման ու հետագա իրադարձությունների պատճառով: Օր էինք նշանակում, ու նորից ամեն ինչ խառնվում էր: Այս անգամ, փառք Տիրոջը, ամեն ինչ ստացվեց»,- խոստովանել է նա:


Գրիգորյանի խոսքով՝ իր համար շատ հուզիչ օր է եղել, քանի որ միակ որդու հարսանիքը բուռն ապրումներ է առաջացրել: Համարում է, որ մեր երկիրը նորաստեղծ ընտանիքների ու շատ փոքրիկների ծնունդի կարիք ունի:

«Բոլորին, ովքեր նոր են ընտանիք կազմել կամ պատրաստվում են, մաղթում եմ սեր, երջանկություն, հավատ եւ խաղաղություն, դրա կարիքը բոլորս ունենք: Այնքան անբացատրելի պահեր եմ ապրել, որ սրտանց բոլորին ցանկանում եմ այդ ամենը զգալ»,- ընդգծել է նա ու ավելացրել, որը միջոցառումը ստացվել է նաեւ իր ընկերների շնորհիվ:


Նորապսակներին անակնկալ է արել ու երգել Արկադի Դումիկյանը՝ Գյումրիում նկարահանումները կիսատ թողնելով եւ գալով Երեւան: Ելույթ են ունեցել նաեւ Էրիկ Կարապետյանը, Ռազմիկ Ամյանը, Սարո Թովմասյանը եւ ուրիշներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW