×


Հայաստանում մեկնարկել են նոր MacBook Air-ի նախնական պատվերները

Ապրիլի 5-ին Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում մեկնարկել են նորարարական M3 չիպով հագեցած նոր MacBook Air նոութբուքերի նախնական պատվերները։

Նորույթն առանձնանում է իր արտադրողականությամբ եւ արագությամբ, ինչի շնորհիվ սեփականատերը կկարողանա միաժամանակ գործարկել բազմաթիվ հավելվածներ եւ կատարել ամենաբարդ առաջադրանքները:

Իր չափազանց թեթեւության եւ բարակության շնորհիվ MacBook Air-ը կարելի է տանել ամենուր։ Մինչեւ 18 ժամ մարտկոցի աշխատանքի շնորհիվ լիցքավորիչի կարիք այլեւս չի լինի։  


Apple MacBook Air M3-ն աջակցում է վերջին Wi-Fi 6E ստանդարտին: Սա նշանակում է, որ օգտատերը կկարողանա միանալ ամենաարագ Wi-Fi ցանցերին եւ ազդանշան տալ առանց նվազագույն արգելքների:

Նոր արտադրանքի մեկ այլ առանձնահատկությունը միանգամից երկու արտաքին էկրաններ միացնելու հնարավորությունն է: Այս առավելությունը կգնահատեն նրանք, ովքեր սովորաբար զուգահեռ մի քանի աշխատանք են կատարում եւ աշխատանքային մեծ տարածքի կարիք ունեն:

Նոր MacBook Air-ը ներկայացված է երկու չափսով: 13 դյույմանոց տարբերակը նրանց համար է, ովքեր երբեք չեն բաժանվում սիրելի նոութբուքից։ Իսկ 15 դյույմանոց մոդելը նախատեսված է մեծ էկրանի կարիք ունեցողների համար։

Թե՛ 13 եւ թե՛ 15 դյույմանոց մոդելը վերամշակված ալյումինից է եւ ներկայացված է դասական դարձած այս չորս գույնով՝ Silver, Space Gray, Starlight եւ Midnight: Վերջինիս մեջ օգտագործվել է ծածկույթի մշակման նոր տեխնոլոգիա, որը կաղապարը դարձնում է քիչ կեղտառու, ուստի մատնահետքերը անտեսանելի կլինեն։


Նոր MacBook Air-ի վաճառքի մեկնարկը Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում նախատեսված է ապրիլի 12-ին։ Բայց ապրիլի 5-ից բոլորը կարող են նախնական պատվերներ կատարել՝ պաշտոնական սարքը ձեռք բերելու համար։

Նախնական պատվերների եւ վաճառքի առաջին երեք օրերի ընթացքում գնորդները կստանան հատուկ առաջարկ. 48 ամիս ապառիկ INECOBANK-ի միջոցով՝ առանց կանխավճարի, իսկ առաջին 12 ամիսը՝ 0% տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ նոր 13 դյույմանոց MacBook Air M3 256 GB-ը կարելի է ձեռք բերել` վճարելով ամսական սկսած ընդամենը 17 857 դրամից։

Այնուամենայնիվ, Apple-ի լիազորված գործընկերների կողմից այս առաջարկը միակ առավելությունը չէ: Պաշտոնական ներմուծողից Apple-ի սարքավորումներ ձեռք բերելով՝ գնորդը երաշխիք է ստանում արտադրողից եւ, անհրաժեշտության դեպքում, կարող է օգտվել այն երկրի սպասարկման ծառայությունից, որտեղից ձեռք է բերել սարքը։

Եթե ձեզ անհրաժեշտ է հզոր, ժամանակակից նոութբուք աշխատանքի եւ առօրյա գործերի համար, ապա M3 չիպով նոր MacBook Air-ը ձեր անփոխարինելի օգնականը կդառնա։ Բաց մի՛ թողեք Apple-ի լիազորված գործընկերների (iSpace, Mobile Center, iStore, VLV, Vega) հատուկ առաջարկը, որպեսզի գնումը ձեզ ավելի շատ դրական հույզեր պարգեւի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW