×


Վարվառա Շմիկովան որդուն մկրտել է Երեւանում

Ռուս դերասանուհի Վարվառա Շմիկովան մարտին հյուրախաղերով Երեւանում էր, սակայն այցը նրա ընտանիքի համար կարեւոր այլ իրադարձությամբ է նշանավորվել:

Նա եւ ամուսինը՝ դիջեյ Դանիիլ Ռադլովը, Երեւանում կազմակերպել են իրենց կրտսեր որդու՝ Լուկայի մկրտությունը: Այդ մասին դերասանուհին գրառում է կատարել Ինստագրամում:


«Ուզում եմ ձեզ հետ կիսվել շատ կարեւոր իրադարձության լուսանկարներով: Հենց այնպես չէինք որոշել հյուրախաղերի վերջին ներկայացումը խաղալ Երեւանում: Այնտեղ էին ժամանել մեր բազմանդամ ընտանիքի շատ անդամներ: Անակնկալ կերպով արարողությանը մասնակցեցին նաեւ մայրս եւ քույրս: Մայրս մինչեւ վերջ պահել էր գաղտնիությունը, եւ միայն ավագ եղբայրս է իմացել, որ նա էլ կմիանա մեզ»,- անկեղծացել է դերասանուհին:


Շմիկովան նշել է, որ արարողությունը շատ լուսավոր ու բարի է եղել, այն տեղի է ունեցել Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցում:

«Դիտելով նկարները՝ երախտագիտությամբ եմ լցվում: Այնքան երջանիկ եմ, որ երեխաս նման լավ կնքահայր ունի, ու դատելով ամենից՝ այսքան պահապան հրեշտակներ, որոնք նրան փայփայում եւ ուղղորդում են»,- ավելացրել է նա:

Վարվառա Շմիկովայի հետ BRAVO.am-ը զրուցել էր նրա նախորդ այցի ժամանակ: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW