×


«Շուտով կնշեմ բաժանման պատճառը». Աշոտ Պողոսյանը՝ Ռոմելա Սարգսյանի հետ ամուսնալուծության եւ կյանքի նոր փուլի մասին

Դերասան Աշոտ Պողոսյանը երկար դադարից հետո վերադարձել է եթեր։  Զուգահեռ դրան՝ հասարակությանը հետաքրքրում է մի հարց՝ ճիշտ են իր եւ դերասանուհի Ռոմելա Սարգսյանի ամուսնալուծության մասին լուրերը։

BRAVO.am-ի հետ զրույցում Աշոտը հաստատել է լուրը եւ անկեղծացել է, որ իր սիրտն ազատ է. «Ոչ ոք չկա կյանքումս: Եթե լինի մարդ, որին կսիրեմ, մեծ հաճույքով կհայտնեմ այդ մասին: Անձնականումս ամեն ինչ հրաշալի է, վայելում եմ ինձ տրված կյանքը հարազատ մարդկանց հետ»։

Դերասանը նաեւ ընդգծել է, որ որոշ ժամանակ հետո կբացահայտի նախկին սիրելիից բաժանման պատճառը։


Հիմա Աշոտի կյանքում աշխատանքային ակտիվ շրջան է. «Հոպարի գանձերը» սիթքոմի գլխավոր դերակատարներից մեկն է. «Իրականում ռիսկային էր ինձ համար այս ձեւաչափը, քանի որ հումորային նախագծերի մեծ փորձ չունեմ. թերեւս միայն «Անուղղելիները» սերիալն էր: Հետաքրքիր էր փորձել, կարծում եմ՝ ստացվում է: Ցանկանում եմ հանդես գալ տարբեր ժանրերի նախագծերում»։

Դերասանը խոստովանում է՝ նոր սիթքոմի նկարահանումներին խնդիրներ առաջացել են, բայց կարողացել են միմյանց օգնելով հարթել դրանք. «Երբեք չեմ հոգնում նկարահանումներից։ Շուտով առաջին եթերաշրջանը կավարտենք։ Սկզբում նկարահանումները Եգիպտոսում էին, եւ այդ մեկ ամիսը եղել է իմ կյանքի ամենաերջանիկ ամիսներից մեկը։ Հուսով եմ՝ դեռ երկար կաշխատեմ ստեղծագործական խմբի ու դերասաների հետ»։

Իր կերպարը սկզբում նույնպես դժվար է ընդունել, բայց ընթացքում ամեն ինչ ստացվել է. «Կարեւորում եմ նկարահանվել լավ ու որակյալ նախագծերում եւ դերասանի հետ աշխատել ցանկացող ռեժիսորների հետ։ Մինչեւ վերջերս խաղում էի Պարոնյանի անվան թատրոնում, շատ եմ սիրում թատրոնն ու հուսով եմ՝ շուտով կվերադառնամ բեմ: Թատրոնն իմ էներգիայի աղբյուրն է»։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Աշոտ Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին