×


Սերգեյ Խաչատրյան. Փորձում են մոռացության մատնել պատմական Հայաստանը եւ մշակույթը, առանց որոնց ես ապրելու իմաստ չեմ տեսնի

Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը ազդարարել է Երեւանում եւ մարզերում մայիսին նախատեսված իր ելույթների սկիզբը: Նախօրեին նա համերգով է հանդես եկել «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Սուրբ Գրիգոր Նարեկացու «Հավուն-հավունը» կատարելուց առաջ Խաչատրյանը նշել է՝ եթե չլինեն պատմական Հայաստանն ու մշակույթը, ինքն ապրելու եւ ստեղծագործելու իմաստ չի ունենա:

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, այս ամենը դառնում է էլ ավելի կարեւոր։ Սա մի գործ է, որը գալիս է մեր պատմական Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթը եւ ակունքները։ Կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատեւել որպես հայ, առանց մեր պատմության եւ առանց պատմական թե՛ Հայաստանի, թե՛ մշակույթի, որոնք կարելի է նույնականացնել... Ես, համենայնդեպս, առանց այդ արժեքների իմաստ չեմ տեսնի ապրելու եւ ստեղծագործելու»,- ասել է ջութակահարը:



Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մայիսի 13-ին ելույթ կունենա Գյումրիում, 15-17-ը՝ Մեղրիում, Կապանում եւ Գորիսում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW