×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրիլ ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝


•    Նազենի Հովհաննիսյան՝ 40 հիշատակում,

•    Սիրուշո՝ 38 հիշատակում,

•    Արամ MP3՝ 25 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Ապրիլին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Նազենի Հովհաննիսյանն է: Ամսվա սկզբին լայնորեն տարածում գտավ դերասանուհու գրառումը Տիգրան Մանսուրյանի հարցազրույցի վերաբերյալ, որում կոմպոզիտորը, պատասխանելով հարցին, թե արդյոք դեմ է «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու ծրագրին, կամ ի՞նչ է կարծում Կոնսերվատորիայի շուրջ զարգացումների մասին, նշել էր՝ «չի ուզում խառնվել այդ ամենին»։

«Իսկ ինձ համար հայ լինելը նշանակում է կարծիք ու ցավ ունենալ, երբ երկիրդ թուրքին են նվիրում ներսից, ու գոռալ դրա մասին ու հայ մնալ: «Էդ ամենին» չի խառնվում, Արցախի հանձնման մասին էլ... չի խառնվել»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)



Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Հովհաննիսյանի ինստագրամյան գրառում եւս գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը․ «Ինձ ասում են՝ մոռացիր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու ճակատագրիդ ողբերգական էջերը... Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք. սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ: 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը, ես հավատում եմ»:

Երկրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Նախորդ ամիս երգչուհին հետեւորդներին պատմել է, որ հանգստյան օրերին երեխաների հետ շրջում են Հայաստանով. «Ամեն շաբաթ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու... Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարեւոր օղակներից է, ուզում եմ՝ սովորեն գնահատել ու, միեւնույն ժամանակ, այստեղ իրենց հանգիստ զգալ»։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)




Սիրուշոն ապրիլի 23-ին մասնակցել է ջահերով երթին եւ բոլորին կոչ է արել միանալ։

Այս անգամ երրորդ հորիզոնականում Արամ Mp3-ն է: Ապրիլի 5-ին՝ իր 40-ամյակի օրը, նա անակնկալ է մատուցել երկրպագուներին՝ ներկայացնելով նոր՝ «Երեւի» երգի տեսահոլովակը:



Նախորդ ամիս մամուլում քննարկվում էր «32 ատամ» ակումբի նախկին անդամների հարցազրույցները։ Արամ Mp3-ն եւս անդրադարձել է ակումբի փլուզմանն ու առկա խնդիրներին։

«Ինչ եղել, չի եղել, անցել են տարիներ. մենք տղաների հետ կապի մեջ ենք»,- ասել է երգիչը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW