×


83-ամյա մոդել Կարմեն Դել’Օրեֆայսի նոր ֆոտոշարքն ու սիրային հարաբերությունները

83-ամյա Կարմեն Դել’Օրեֆայսը, ով Գինեսի ռեկորդակիր է ճանաչվել` որպես ամենաերկարատեւ մոդելային կարիերա ունեցող կին, շարունակում է ակտիվ գործունեությունն ու այս անգամ զարդարել է “New You” ամսագրի շապիկը եւ էջերը` ցուցադրելով սլացիկ կազմվածքն ու կանացիությունը:

83-ամյա մոդել Կարմեն Դել’Օրեֆայսը


15 տարեկանում Կարմենն առաջին անգամ հայտնվել է հեղինակավոր “Vogue” ամսագրի շապիկին, իսկ այսօր նրա մասնակցությամբ ֆոտոշարքերն անթիվ-անհամար են:

Մոդելն ամսագրին տված հարցազրույցում քննարկել է նաեւ իր անձնական կյանքը` հրաժարվելով նշել անուններ.“Իհարկե, ունենում եմ սեռական հարաբերություններ: Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Եթե “Ռոլս Ռոյս”-ի բանալիներ ունես, եւ մեքենադ լավ է աշխատում, ինչո՞ւ հրաժարվել այն վարելուց”:

83-ամյա մոդել Կարմեն Դել’Օրեֆայսը


Խոսելով կյանքի եւ մահվան մասին` Կարմենը նշել է, թե շատերը չգիտեն ինչպես ապրել, դրա համար էլ չեն կարողանում նախապատրաստվել մահվան: Երիտասարդ մոդելներին նա անվանել է “վարձով մարմիններ” եւ շեշտել, որ այսօր աղջիկները ստիպված են նորաձեւության ոլորտում ճանապարհ հարթել անկողնու միջոցով:

BRAVO.am
Աղբյուրը` “New You”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին