×


“ArmComedy”-ի Նարեկի հարսանիքի կեղծ տորթը, հանդիսավար Արման Բարդումյանն ու շոկի մեջ ընկած հյուրերը :)

“ArmComedy”-ի Նարեկը լքել է ամուրիների շարքերը եւ հավերժ սիրելու խոստում տվել մասնագիտությամբ լրագրող Մաշա Գասպարյանին: Առաջին հանդիպումից երեք ու կես տարի հետո միայն զույգն օրինականացրել է հարաբերությունները: Նախկին դասախոսի ու ուսանողուհու պսակադրությունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին` Գեղարդի վանքում:

Նարեկ Մարգարյանը եւ Մաշա Գասպարյանն ամուսնացել են


“Ծանոթացել ենք Վալերի Բրյուսովի անվան համալսարանում, որտեղ ես դասավանդում էի, իսկ ապագա կինս իմ ուսանողուհին էր: Մեկ տարի դաս եմ տվել, իսկ հետո սկսել ենք հանդիպել”,- BRAVO.am-ին պատմել է Նարեկ Մարգարյանը: 

Նարեկի եւ Մաշայի հարսանեկան արարողությունը ժամանակակցի եւ ավանդականի միախառնում է եղել. հնչել է հայկական ռազմահայրենասիրականից մինչեւ կորեական “Գանգնամ սթայլ”: Այս միքսը պահպանվել է նաեւ հարսի պարի ժամանակ, որը սկսվել է ավանդական մեղեդիով, բայց անսպասելի անցել Քրիստինա Ագիլերայի երգացանկին:):

Մաշա Գասպարյանի եւ Նարեկ Մարգարյանի պսակադրությանը


“ArmComedy”-ի համահեղինակն ու հաղորդավարը պատմել է, որ հարսանեկան խնջույքի սցենարում հյուրերին զարմացնելու բազմաթիվ դրվագներ են եղել.“Մենք պատրաստել էինք կեղծ տորթ, որը մատուցողներն ամենակարեւոր պահին շուռ տվեցին հատակին, ու հյուրերը շոկի մեջ էին ընկել: Ընկերներս էլ սովետական երգեր էին պատրաստել, իսկ հանդիսավարն առասպելական Արման Բարդումյանն էր:)”:

Պարզվում է` Արման Բարդումյանը վարել է նաեւ Սերգեյի հարսանիքը, այնուհետեւ մեկ այլ ընկերոջ հարսանիք, որից հետո իրենց շրջապատում դա դարձել է ավանդույթ.“Նա էլ միշտ շատ մեծ հաճույքով է վարում` իր “Modern Talking”-ով ու այլ անակնկալներով”:

Նարեկ Մարգարյանի եւ Մաշա Գասպարյանի հարսանիքին


Ինչ վերաբերում է հարսանեկան ճամփորդությանը, մեզ հետ զրույցում Նարեկը հետեւյալն է ասել.“Սեւանում ենք անցկացրել մեղարմիսը, սակայն հանգիստը շատ կարճ տեւեց, որովհետեւ պետք է շուտ վերադառնայի աշխատանքի”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Նարեկ Մարգարյանին եւ Մաշա Գասպարյանին` մաղթելով հարատեւ սեր ու երջանկություն:):

Մաշա Գասպարյանի "հարսի պարը" :)


“ArmComedy”-ի հետեւողներին էլ տեղեկացնենք, որ հաղորդման ստեղծագործական խումբը նոր եթերաշրջանում անակնկալներ կմատուցի.“Լինելու է երեք “ArmComedy”–ի: Հիմա գրաֆիկական ձեւավորման վրա ենք աշխատում, մի քանի նոր կերպար ենք փորձարկում: Կավելանան ռեպորտաժներն ու հարցազրուցային խորագրերը: Շատ ենք ուզում գեղեցիկ սեռի կերպար էլ լինի, ինչին նաեւ հեռուստադիտողներն են սպասում: Այդ ուղղությամբ ենք աշխատում”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Մարգարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին