×


BBC-ն ներկայացնում է Բաքվում ընթացող “Եվրատեսիլ”-ի “կեղտոտ գաղտնիքները”

Բաքվում այս օրերին ընթացող “Եվրատեսիլ 2012”-ի “կեղտոտ գաղտնիքներն” են ներկայացվում BBC հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Panorama” հաղորդաշարի շրջանակում:

Ինգա եւ Անուշ Արշակյանները "եվրատեսիլյան" բեմում


“Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը”. այսպես է կոչվում կես ժամանոց այս ֆիլմը, որի ընթացքում հետաքննող լրագրող Փոլ Քենյոնը ցույց է տալիս մրցույթը հյուրընկալող երկրի դեմքը՝ խոսելով Ադրբեջանում տիրող բարքերի, միապետական կառավարման կրիմինալ համակարգի, Ալիեւների ունեցվածքի, “Եվրատեսիլը” որպես ահաբեկման գործիք օգտագործելու, լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու, խոսքի ազատությունը ճնշելու եւ արատավոր այլ երեւույթների մասին: Իհարկե, բարձրացվել է նաեւ Հայաստանի՝ այս տարվա մրցույթին մասնակցությունից հրաժարվելու հարցը:

Տեսանյութում շեշտվում է, որ Ադրբեջանը քաղաքական աստառ է տվել մրցույթին. ցուցադրվում են 2009 թվականի “Եվրատեսիլ”-ի շրջանակում Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների ելույթից կադրեր, իսկ լրագրողը նշում է հետեւյալը. “Ադրբեջանում ինչ-որ մեկը սեղմել է կոճակը, եւ այս հատվածը չի հեռարձակվել վերոնշյալ երկրում”: Քենյոնը նաեւ հավելել է, որ ադրբեջանցիների համար մեծ  ռիսկ է անգամ թշնամու օգտին քվեարկելը, իսկ որպես ապացույց ներկայացվում է Ռովշան Նասիրլիի հետ հարցազրույց, որն էլ պատմում է՝ հայերին ձայն տալու համար իրեն ճնշել ու վախեցրել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները:

"Եվրատեսիլ 2011"-ին հաղթանակած Ադրբեջանի Էլ եւ Նիկի դուետը


Հետաքննող լրագրողը նշում է նաեւ, որ Հայաստանը հենց անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով է հրաժարվել մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին, եւ չնայած, որ անընդունելի է մրցույթը քաղաքականացնելը, ադրբեջանցիները հենց այդպես էլ անում են:
 
Փոլ Քենյոնի՝ "ինչո՞ւ որոշվեց կազմակերպել “Եվրատեսիլ’’-ը նման ռեժիմ ունեցող երկրում" հարցին Եվրոպական հեռարձակողների միության տնօրենը պատասխանել է` մրցույթի կանոնների համաձայն:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` BBC  Panorama

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW