×


“Brothers Nalbandyan”-ը, Ամիրյան Միշը եւ Մեգի Գոգիթիձեն` հաղթողների շարքում :)

BRAVO.am-ը պատմել է, որ համաշխարհային համբավ վայելող “Abbey Road Studios” եւ “Avid” ձայնագրման ստուդիաները հայտարարել են մրցույթ եւ փնտրում են այն երեք լավագույն ստեղծագործությունը, որոնք իրական հիթերի կվերածեն:  Հայաստանից հայտարարված մրցույթին “Triangle” ստեղծագործությամբ մասնակցում էին “Brothers Nalbandyan”-ը, Ամիրյան Միշը եւ Մեգի Գոգիթիձեն:

“Brothers Nalbandyan” խումբը


Մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են. ունկնդիրների քվեարկության շնորհիվ մեր հայրենակիցներն ու վրացուհին հաղթել են “People's Choice” անվանակարգում: “Brothers Nalbandyan” խմբի փոխանցմամբ` որպես մրցանակ ստանալու են երաժշտական սարքավորումներ.“Ստուդիաները մեզ օգնելու են նաեւ “Triangle”-ի տարածման հարցում”:

Մեգի Գոգիթիձեն


“Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին մեր օգտին` օգնելով մեզ հաղթել այս մրցույթում”, -մեզ հետ զրույցում նշել են երաժիշտները:

BRAVO.am-ը շնորհավորում է “Brothers Nalbandyan”-ին, Ամիրյան Միշին եւ Մեգի Գոգիթիձեին, իսկ մեր ընթերցողներին առաջարկում եւս մեկ անգամ վայելել “Triangle” ստեղծագործությունը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW