×


“Business Magazine”-ը տոնել է իր առաջին տարեդարձը. 13.11.13 :)

“Business Magazine”-ն ուղիղ մեկ տարի առաջ ազդարարեց իր մուտքը հայկական ամսագրային ոլորտ եւ այսօր արդեն վստահորեն կարող է բարձրաձայնել իրականություն դարձած կարգախոսը.“Բիզնեսը գտել է իր ամսագիրը”: Բիզնես-ամսագրի առաջին տարեդարձի առթիվ օրերս գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Երեւանի “Golden Palace” հյուրանոցային համալիրում:

“Business Magazine” ամսագրի հիմնադիր տնօրեն Կարինե Շահվերդյանը


Երեկոյի ընթացքում “Business Magazine”-ի գործընկերներն ու ընթերցողները ունկնդրել են ջազ երաժշտություն, օգտվել համեղ հյուրասիրությունից, մասնակցել խաղարկությունների, իսկ այն ընկերություններին, որոնք այս մեկ տարվա ընթացքում եղել են բիզնես-ամսագրի կողքին, հիմնադիր տնօրեն Կարինե Շահվերդյանը հանձնել է պատվոգրեր եւ հուշանվերներ: 

Կարինե Շահվերդյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ամսագիրն արդարացրել է իր սպասելիքները եւ նշել է` որոնք են հիմնական ձեռքբերումները. “Ամենակարեւորը ձեռք ենք բերել վստահության դաշտ, կայուն եւ հավատարիմ գործընկերներ, ոլորտում ճանաչված եւ գնահատված “խաղացող” ենք: Դեռ ավելին, առաջին տարվա համար մեր ունեցած հաջողությունները գերազանցեցին ակնկալիքները”:

“Business Magazine” ամսագրի հիմնադիր տնօրեն Կարինե Շահվերդյանը կտրում է տոնական տորթը


Մեր հարցին` արդյոք դժվար չէ դիմակայել համացանցի հետ մրցակցությանը, “Business Magazine”-ի հիմնադիր տնօրենը պատասխանել է.“Կարծում եմ` որքան էլ մեծանա համացանցի դերը մարդկանց կյանքում, այնուամենայնիվ, այն չի կարող փոխարինել մեկ գավաթ սուրճի շուրջ ամսագիր թերթելուն, առավել եւս, երբ ամսագիրն իր ձեւաչափով առանձնանում է դաշտում ու չի կարող փոխարինվել համացանցից ստացված աղբյուրներով:): Դրանով էլ պայմանավորված է մեր աշխատանքի արդյունավետությունը”:

Նշենք, որ բիզնես-ամսագրի 1-ամյակին նաեւ տեղի է ունեցել վիճակահանություն, որի արդյունքում “Business Magazine”-ի կողմից լավագույն տղամարդ գործարար է ճանաչվել “Կարաս” ազգային սննդի ցանցի տնօրեն Տիգրան Յուզբաշյանը եւ ստացել է էլեկտրական բուխարի “Flame” ընկերության կողմից, իսկ օրվա կին գործարարի տիտղոսին արժանացել է “Tour Delice” տուրիստական ընկերության տնօրեն Կրիստինա Նալբանդյանը, որն էլ ստացել է հատուկ մրցանակ “GL Silver” արծաթյա զարդերի խանութ-սրահի կողմից: Ներկաներից երեք հոգի էլ դարձել է “Delice Lounge” ակումբի խաղարկության հաղթող:  

Անուշիկ Ալավերդյանը եւ Անահիտ Սիմոնյանը` “Business Magazine” ամսագրի մեկամյակին


Միջոցառման հովանավորներն էին “Golden Palace” հյուրանոցային համալիրը, Պռոշյանի կոնյակի գործարանը, “Flame” էլեկտրական բուխարիների խանութ-սրահը, “GL Silver” արծաթյա զարդերի խանութ-սրահը, “Time” բրենդային ժամացույցների եւ զարդերի սրահների ցանցը, “Tour Delice” տուրիստական ընկերությունը, “MAYSTAR Cosmetica” իսպանական բրենդը:

Երեկոյի եզրափակիչ հատվածում Կարինե Շահվերդյանը կտրել է տոնական տորթը եւ հյուրերին առաջարկել համտեսել այն տակառի կոնյակը, որի վրա մեկ տարի առաջ շնորհանդեսին ներկաներից շատերը գրել էին իրենց անունն ու բարեմաղթանքները:

Կարինե Շահվերդյանը եւ Ժոր Մելոյանը


Ամսագրի հիմնադիրը հայտնել է, “Business Magazine”-ը առաջիկայում կմատուցի մի շարք անակնկալներ.“Ապագան լի է պլաններով, նոր նախագծերով, առայժմ չեմ ուզում մանրամասնել, բայց կարող եմ ասել, որ շուտով մենք հանդես կգանք նաեւ հեռուստանախագծով”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիտակեսյանի /BRAVO.am/ եւ Կարինե Շահվերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW