×


Դելոն շուտով հայր կդառնա

Վահագն Ստեփանյանը, նույն ինքը` Դելոն, այսօր դարձել է 28 տարեկան: Գլենդելում բնակություն հաստատած հումորիստ-դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում ուրախությամբ նշել է, որ տարեդարձի լավագույն նվերը կստանա ամիսներ անց.«Սպասում ենք մեր առաջնեկին: Տղա է եւ լույս աշխարհ կգա սեպտեմբերին»:

Դելոն` կնոջ հետ


Դելոյի կինն այս օրերին Հայաստանում է: Ապագա մայրիկը ներկա է եղել Մոսո Կարապետյանի հարսանիքին.«Ռուզաննան արդեն ԱՄՆ քաղաքացիություն ունի, եւ որոշեցինք` Երեւան գա` մասնակցելու ընկերոջս հարսանիքին, որի քավորը եղբայրս է, ինչպես նաեւ մի փոքր հանգստանա ու մաքուր օդ շնչի»,-պատմել է հումորիստը` շեշտելով, որ ինքն էլ այս երկու տարիների ընթացքում հասցրել է կարոտել հայրենիքի հետ կապված ամեն բան:

Դելոյի կինը` Ռուզաննան, շուտով կմայրանա


Վահագն Ստեփանյանը խոսել է նաեւ իր այժմյան զբաղվածության մասին.«Մի խումբ արվեստագետներով մեր կառուցած հետաքրքիր ու գողտրիկ անկյունում հավաքվում ենք ու նկարչական ցուցահանդեսներ, շոուներ, երգիչների հետ միջոցառումներ կազմակերպում: Փորձում ենք դրանով մեր փոքրիկ ներդրումն ունենալ եւ օգնել սահմանին կանգնած կամ վիրավորված զինվորների ընտանիքներին: Այդ ամենի մասին կխոսենք առաջիկայում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին