×


\"Dogma\"-ի “Անդրդոգմա”-ն` դոգմաները կոտրելու համար

“Dogma”-ն աշնան վերջին ներկայացրեց իր “Melancholy”-ն, որն “Անդրդոգմա” ձայնասկավառակից է, ինչից հետո ռոք-խմբի նոր մյուս գործերը լսելու գայթակղությանը երկրպագուները դիմակայեցին մինչեւ ձմռան սկիզբ:). դեկտեմբերի 2-ին ռոքասերները հավաքվել էին Տիկնիկային թատրոնում` մասնակցելու բենդի երկրորդ ալբոմի շնորհանդեսին, որն ուղեկցվել է համերգով:

"Dogma"-ի նոր` "Անդրդոգմա" ալբոմի շնորհանդես-համերգին


“Վերջապես եկավ այդ օրը. մեր երկրորդ ալբոմը պատրաստ է: Այս ստեղծագործությունների միջոցով կարող եք պրպտել դոգմաների արանքներն ու տեսնել` ինչ արժեք ունեն դրանք, իհարկե, չմոռանալով, որ դոգմաները տվյալ դեպքում մեր խմբին չեն վերաբերում”,-այս խոսքերով հանդիսատեսին ողջունեց վոկալիստ Զառա Գեւորգյանը: 

“Անդրդոգմայի” ստեղծման աշխատանքները տեւել են մեկ տարուց ավելի, սպասված ալբոմի ծնունդը երկարաձգվել է` պայմանավորված մեկ այլ ծննդով. լույս աշխարհ է եկել Զառայի որդին:).“Որոշել ենք, որ յուրաքանչյուր նոր ալբոմի հետ եւս մեկ բալիկ ունենամ:)’’:


Մոտ մեկ տարի առաջ “Դոգմա’’-ն “Անդրդոգմա” խորագրով համերգ տվեց, հետո էլ որոշեց նոր ստեղծագործություններն ամփոփել հենց այդ անվան ներքո: Ձայնասկավառակում ներառված է 6 հայերեն եւ 4 անգլերեն ստեղծագործություն, որոնք փսիխոդելիկ ոճի են` համեմված ակուստիկ մոտիվներով: Երգերի երաժշտության հեղինակը խմբի կիթառահար Հենո Գրիգորյանն է, իսկ խոսքերը գրել է Զառա Գեւորգյանը:

"Dogma"-ի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը


“Մենք երաժշտական բազմաթիվ դոգմաներ կոտրողներն ենք, չենք վախենում երգել հայերեն` չնայած այն կարծրատիպին, որ մեր լեզուն ռոքային չէ: Թող մարդիկ լսեն ու մնան երաժշտության տակ, եւ հենց դա լինի նրանց միակ դոգման’’,-մեզ հետ զրույցում նշել է ռոք-երգչուհին, բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանն էլ հավելել է, որ արդեն իսկ սկսել են աշխատել երրորդ ձայնասկավառակի ստեղծման վրա:

BRAVO.am-ը շնորհավորում է “Դոգմա” ռոք-խմբին` “Անդրդոգմա” ալբոմի թողարկման կապակցությամբ:): 

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին