×


«Dolce Travel»-ն իր 6-ամյակը նշանավորում է հատուկ առաջարկով

Կիեւյան 5 հասցեում գործող «Dolce Travel» տուրիստական ընկերությունը երեկ նշել է հիմնադրման 6-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ ընկերության տնօրեն Թամարա Գեւորգյանն իրենց անվան նման քաղցր հյուրասիրություն էր կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«Dolce Travel» տուրիստական ընկերության տնօրեն Թամարա Գեւորգյանը


Նախ շտապենք բարի լուր հայտնել ճամփորդել սիրողներին. գարնանային տոների առթիվ «Dolce Travel»-ը հատուկ առաջարկներ ունի Պրահա, Բարսելոնա եւ Հունաստան մեկնել ցանկացողների համար: Այցելուները կարող են ձեռք բերել փաթեթներն աննախադեպ ցածր գներով:

«Dolce Travel»-ի երիտասարդ տնօրեն, մասնագիտությամբ լեզվաբան Թամարան մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչու է որոշել տուրիստական ընկերություն հիմնել եւ ով է օգնել նրան այդ հարցում.«Ուսանողական տարիներին բազմաթիվ ճամփորդություններ եմ ունեցել Հայաստանում որպես գիդ, ինչի արդյունքում էլ սեր առաջացավ դեպի այս ոլորտը, եւ ընտանիքիս աջակցությամբ ստեղծեցինք մեր ընկերությունն ու արեւային ճամփորդություններ ենք պարգեւում մեր բոլոր հաճախորդներին: Այնպես ենք անում, որ անգամ ցուրտ երկրում մարդիկ ջերմ ճամփորդություն ունենան: Բոլոր այցելուները մշտապես ասում են, որ մեր գրասենյակում եւս ջերմ ու արեւային մթնոլորտ է տիրում»:

«Dolce Travel» տուրիստական ընկերությունը նշել է 6-ամյակը


Թամարայի խոսքով` իրենց հաջողության գրավականն ազնիվ աշխատելաոճն է.«Միշտ անկեղծ ենք մեր այցելուների հետ եւ հավաստի տեղեկատվություն ենք մատուցում յուրաքանչյուր փաթեթի ձեռքբերման ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեր առաջարկները միշտ համապատասխանում են իրականությանը, այսինքն` այն, ինչ ներկայացնում ենք հաճախորդներին մինչ մեկնելը, նրանք տեսնում են տվյալ երկրում»:

Վեց տարվա ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատանքի եւ բարեհամբույր սպասարկման շնորհիվ «Dolce Travel»-ի անձնակազմը բազմաթիվ մրցանակների է արժանացել: Դրանցից ամենակարեւորը 2015 թվականին տուրիզմի բնագավառում հեղինակավոր «Starway» մրցանակաբաշխությանը լավագույն հնգյակում հայտնվելն էր. «Այն պարտավորեցնում է, որ պահենք մեր վարկանիշն ու ավելի բարձրացնենք», -ասել է Թամարան:

Ավիատոմսեր առաջարկող, արտագնա եւ ներգնա տուրիզմով զբաղվող «Dolce Travel»-ի ծննդյան տոնը շնորհավորելու էին եկել ոչ միայն մտերիմները, այլեւ ընկերության օգնությամբ տարբեր երկրներ ճամփորդած զբոսաշրջիկները: Բացի քաղցր հյուրասիրությունը, հյուրերն անակնկալ մրցանակների են արժանացել: «Dolce Travel»-ը խաղարկել է Ծաղկաձորի ուղեգրեր եւ VIP քարտեր, որոնք ձեռք բերողները հնարավորություն կունենան ցանկացած տուրից օգտվել ինքնարժեքով: Նշենք, որ հրավիրվածներից ոչ ոք առանց մրցանակ չի մնացել. ընկերությունը բոլորին նվիրել է զեղչի կտրոններ:

Հարություն Դադուրյանը եւ «Dolce Travel»-ի տնօրեն Թամարա Գեւորգյանը


Հաղթողներից Հարություն Դադուրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ «Dolce Travel»-ի հավատարիմ հաճախորդներից է.«Շատ շնորհակալ ենք անակնկալի, համեղ ու գեղեցիկ հյուրասիրության համար: Անպայման կհանգստանանք Ծաղկաձորում: Երկու օր առաջ եմ կնոջս հետ վերադարձել Թայլանդից, դրանից առաջ եղել ենք Շրի Լանկայում եւ Եգիպտոսում: Միշտ օգտվում ենք այս ընկերությունից, քանի որ անհատական մոտեցում են ցուցաբերում, բարեհամբույր, ժպտերես աղջիկներ են սպասարկում, գներն էլ շատ հարմար են: Բոլորին խորհուրդ ենք տալիս օգտվել նրանց առաջարկներից»:

Հյուրերի թվում էր ռեժիսոր Ելենա Արշակյանը, ով եւս շնորհավորել է «Dolce Travel»-ի տարեդարձը.«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Բացման առաջին օրվանից օգտվել եմ` առաջին անգամ մեկնելով Փարիզ: Ինձ համար լավագույնն են այս ոլորտում: Ես եւ իմ գործընկերները, այդ թվում` նաեւ Անի Երանյանը, մշտապես օգտվում ենք. միասին մեկնել ենք Շրի Լանկա: Լավագույն հյուրանոցներն են խորհուրդ տալիս եւ մատչելի գներ առաջարկում»:

Ռեժիսոր Ելենա Արշակյանը եւ «Dolce Travel»-ի տնօրեն Թամարա Գեւորգյանը


Տուրիստական ընկերության բոլոր թեժ առաջարկներին կարող եք ծանոթանալ նրանց կայքում` www.dolcetravel.am կամ ֆեյսբուքյան էջում, իսկ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 222 650/760, (+374 55/96) 515 507 հեռախոսահամարներով:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է «Dolce Travel»-ին ու նորանոր հաջողություններ մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW