×


Dorians.“Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել “Lonely Planet” երգով”

“Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանի ներկայացուցիչ “Dorians” ռոք-բենդը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, “եվրատեսիլյան” բեմից հնչեցնելու է “Lonely Planet”  կոչվող գեղեցիկ մի ստեղծագործություն, որի երաժշտության հեղինակը բրիտանական “Black Sabbath” հանրահայտ ռոք-խմբի համահիմնադիր, կիթառահար եւ երգահան Թոնի Այոմին է, իսկ խոսքերը գրել է Վարդան Զադոյանը:

Dorians ռոք-խումբը


Առաջին ալիքի ուղիղ եթերում երեկ ընթացող երգի ազգային ընտրության փուլում բացի “Lonely Planet”-ից, Գոռ Սուջյանը կատարել է “The Truth”,  “No Time” եւ “Toy Planet” երգերը, իսկ հաղթած երգը որոշվել է ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:

“Dorians”-ի չորս ելույթից հետո հայ հանդիսատեսի համար իրենց “եվրատեսիլյան” երգերն են կատարել Մալթայի եւ Վրաստանի ներկայացուցիչները` Ջանլուկա Բեզզինան եւ Սոֆո Գելովանի ու Նոդիկո Տատիշվիլի դուետը: Երաժշտական հետաքրքիր համար են ներկայացրել նաեւ “Մանկական Եվրատեսիլ 2011”-ում, “Մանկական Եվրատեսիլ 2012”-ում եւ “Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012”-ում Հայաստանը ներկայացրած Դալիթան, “Compass band”-ն ու Նարեկ Կազազյանը. երեխաները քանոնի նվագակցությամբ երգել են “Sweetie Baby” երգը :):

Դալիթան, Դավիթը եւ Նարեկը


Գոռ Սուջյանը նշել է, որ “Dorians”-ի համար մեծ պատիվ է ելույթ ունենալ “Եվրատեսիլ 2013”-ում ու Հայաստանը ներկայացնել մի երգով, որի համահեղինակը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Թոնի Այոմին է.“Պետք է սկսենք ինտենսիվ աշխատել այս երգի վրա ու անենք առավելագույնը` Հայաստանը լավ ներկայացնելու համար”:

Խոսելով “The Truth”, “No Time” եւ “Toy Planet” երգերի մասին` “Dorians”-ի մենակատարն ասել է, որ ներկայացված բոլոր գործերն էլ խումբը փորձել է հնարավորինս օբյեկտիվ ու հավասարապես կատարել.“Որ երգն էլ ընտրվեր, մեր սրտով կլիներ, բայց, իհարկե, շատ ուրախ ենք հենց այս ընտրության համար, քանի որ երգը ստեղծվել է նաեւ Թոնի Այոմիի թեթեւ ձեռքով:)”:

"Եվրատեսիլ 2013"-ում Վրաստանի եւ Մալթայի ներկայացուցիչները


Գոռը պատմել է, որ խմբի համար երգ գրելու առաջարկը Թոնի Այոմիին արվել է “Dorians”-ի ներկայիս մենեջեր Արա Թադեւոսյանի կողմից. “Շատ ուրախացանք, երբ իմացանք, որ ռոք լեգենդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել երգի ստեղծմանը”:

Գոռ Սուջյանը


Մալթան “Եվրատեսիլ 2013”-ում ներկայացնող Ջանլուկա Բեզզինան էլ նշել է, որ ներկայացված չորս երգից նախապատվությունը տվել է “Toy Planet”-ին եւ “Lonely Planet”-ին.“Սկզբում ինձ ավելի դուր էր գալիս “Toy Planet”-ը, բայց հետո հասկացա, որ “Lonely Planet”-ը նույնպես շատ լավն է. ինչքան լսում եմ, այնքան ավելի եմ սկսում սիրել այն”: 

Վրաստանը մրցույթում ներկայացնող  Սոֆո Գելովանին եւ Նոդիկո Տատիշվիլին էլ իրենց հերթին նշել են, որ հաղթող ճանաչված երգը շատ են հավանել.“Շատ լավն է, Գոռի ձայնն էլ հիասքանչ է: Հաջողություն ենք մաղթում Հայաստանին”:

"Եվրատեսիլ 2013"-ի Հայաստանի երգի ազգային ընտրությանը


“Եվրատեսիլ” նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանի խոսքով` “Lonely Planet” երգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մարտի 18-ին.“Մինչ այդ տարվելու են երգը բարելավելու աշխատաքներ, անհրաժեշտության դեպքում խումբը հնարավորություն կունենա որոշակի ոչ կտրկուկ փոփոխություններ իրականացնել”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին