×


Dorians-ը եւ Սիրուշոն համատեղ համերգ կտան

Վերջապես բացահայտվել է Dorians-ի եւ Սիրուշոյի առեղծվածային հոլովակի գաղտնիքը. ապրիլի 6-ին երգչուհին եւ ռոք-խումբը “Միասին մեկ բեմում” խորագրով համերգ կտան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել են արտիստներն ու համերգի կազմակերպիչ “Deem Communications”-ը:

Dorians-ն ու Սիրուշոն համատեղ համերգ կտան ապրիլի 6-ին


Գոռ Սուջյանն ասել է, որ “Dorians”-ը շատ ուրախ է նման էքսպերիմենտով հանդես գալ. “Այս համերգը պետք չէ կապել գալիք “Եվրատեսիլ”-ի հետ: Մենք ուղղակի ցանկանում ենք մեկ բեմում համադրել ռոքն ու փոփը: Երեկոյի ընթացքում մի շարք անակնկալներ կմատուցվեն”:

Գոռ Սուջյանը


Սիրուշոն եւս նշել է` շատ ուրախ է մասնակցել կազմակերպված համերգին, քանի որ միշտ չէ, որ հնարավորություն է ունենում հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, որին հասցրել է շատ կարոտել.“Այս համերգը մեծ իրադարձություն է մեզ համար”:

Սիրուշոն


Կազմակերպիչների փոխանցմամբ` Dorians-ի եւ Սիրուշոյի “Միասին մեկ բեմում” խորագրով համերգի տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 20-ից:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW