×


Dorians-ը հունիսմեկյան համերգից “մեծ քանակությամբ լավ էներգիա է ստացել” :)

“Ձեզ առողջություն, ձեր առողջությունով էլ մեզ երջանկություն”. հենց այս խոսքերով դիմելով Կասկադում ներկա բոլոր երեխաներին` “Dorians”-ի մենակատար Գոռ Սուջյանը երեկ` հունիսի 1-ին, ազդարարեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված իրենց բացօթյա անվճար համերգի մեկնարկը:

Dorians ռոք-խումբը


Տոնախմբությունը, սակայն, սկսվել էր ավելի վաղ, եւ մինչեւ տղաների բեմ բարձրանալը նույն բեմում արդեն իսկ հասցրել էին ելույթ ունենալ մանկական երաժշտական մի շարք խմբեր, այդ թվում` Հայաստանը “Մանկական Եվրատեսիլ 2012”-ում ներկայացրած “Compass Band”-ը:

Կարելի էր կարծել, որ երեկոյան Գաֆեսճյան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուները տարածքը կփոխանցեն ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնց թվին էլ պատկանում են “Dorians”-ի երկրպագուներն ու, առհասարակ, ռոք երաժշտության սիրահարները, սակայն նրանք մնացին, եւ բոլորը միասին մինչեւ համերգի ավարտն իրենց դրական էներգիայով ոգեւորեցին Գոռին, Գագասին, Արմաններին ու Էդգարին:

Գոռ Սուջյանը


Համերգի ընթացքում ռոք-խումբը հնչեցրեց սեփական երգացանկից հայտնի ու սիրված մի շարք երգեր: “Ես կուլամ”-ի եւ եվրատեսիլյան “Lonely Planet”-ի ժամանակ տղաներին հավասար երգում էր նաեւ հանրությունը:):

Dorians-ի հունիսմեկյան համերգին


“Lonely Planet”-ը կատարելուց առաջ, ի դեպ, Գոռը շնորհակալություն հայտնեց “Black Sabbath” խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմիին` երգի երաժշտությունը համահեղինակելու եւ իրենց աջակցելու համար, “Deep Purple”-ի վոկալիստ, ռոք-աստղ Իէն Գիլանին, “System of a Down”-ի վոկալիստ, հայազգի Սերժ Թանգյանին եւ, իհարկե, բոլոր ներկաներին` եվրատեսիլյան օրերին նրանց կողմից ցուցաբերված միասնական աջակցության համար:

Գագասը


“Նման համերգ մենք դեռ չէինք ունեցել, կամ էլ վաղուց չէինք ունեցել:)”,-երեկոյի ավարտից հետո BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Սուջյանը.“Հիմնական առանձնահատկությունն այն էր, որ հանդիսատեսի շարքում գերակշռում էին երեխաները: Շատ դրական մթնոլորտ էր տիրում, մեծ քանակությամբ լավ էներգիա ենք ստացել, շատ լավ էր ամեն ինչ”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/    
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին