×


“GQ”-ն մերկացրել է Քիմ Քարդաշյանին :)

“GQ”-ի լոնդոնյան մրցանակաբաշխության շրջանակում Քիմ Քարդաշյանի` “Տարվա կին” տիտղոսին արժանանալու մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:  Որպես տրամաբանական շարունակություն, տղամարդկանց համար նախատեսված հեղինակավոր ամսագրի հոկտեմբերի համարի 6 շապիկներից մեկը զարդարում է հենց Քանյե Ուեսթի կինը:

Քիմ Քարդաշյանը


Ռեալիթի-շոուների աստղի նոր ֆոտոշարքը հեղինակել է լուսանկարիչ Թոմ Մունրոն, որի ֆոտոխցիկի առջեւ կանգնել են հանրահայտ բազմաթիվ դեմքեր:

Քիմ Քարդաշյանը


Հերթական անգամ Քիմը հանդես է եկել իր սիրելի ոճում` ցուցադրելով բարեմասնություններն ու ընդգծելով սեքսուալությունը:

Քիմ Քարդաշյանը


Թեեւ համացանցը ողողված է լուսանկարներով, որոնցում Քարդաշյանը կիսամերկ կամ ամբողջովին մերկ է, էրոտիկ նոր ֆոտոշարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես երկրպագուների, այնպես էլ իրեն հակակրողների շրջանում:): 

BRAVO.am
Աղբյուրը` GQ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին