×


“Genealogy”-ի “եվրատեսիլյան” բեմադրության մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ “Genealogy” խումբը երեկ, 2-րդ համարի ներքո հանդես գալով “եվրատեսիլյան” բեմում, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը եւ հաղթանակի համար կպայքարի մայիսի 23-ին կայանալիք եզրափակչում:  

"Genealogy"-ի ելույթը "Եվրատեսլի 2015"-ի առաջին կիսաեզրափակչում


“Genealogy”-ի ելույթն առաջարկում ենք դիտել այստեղ,  իսկ բեմադրության մասին խմբի “ֆեյսբուքյան” էջում հրապարակված գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

“Մութ անտառ է, որտեղ մեր մասնակիցները հայացքով լույս են փնտրում... Հայ ժողովուրդն էլ, անցնելով պատմության դժվարին քառուղիներ, փնտրում է այդ լույսը... Ուժեղ քամի, փոթորիկ, որը խորհրդանշում է մեր պատմության դաժան դրվագները... Բայց, չնայած բոլոր դժվարություններին, ծառը մնում է կանգուն, ինչպես հայն է` ամուր, միասնական... Ոչ մի քամի չի կարող մեզ տեղահան անել եւ կտրել մեր արմատներից... Իսկ վերջին դրվագը խորհրդանշում է աշխարհով մեկ սփռված 13 միլիոն հայերին...”:

"Genealogy"-ի բեմադրության գրաֆիկական պատկերները

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք, որ հաղորդագրություն ունի նաեւ պատկերում ներկայացված գրաֆիկական ժամացույցը, որի սլաքները ցույց են տալիս խորհրդանշական 1915 թիվը: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին