×


“Glendale Life”-ից Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանի “խելագարության նոպաները” :)

“US Armenia” հեռուստաընկերության “Glendale Life” ռեալիթի-շոուի առաջին եթերաշրջանն ավարտվել է: Երկրորդ եթերաշրջանի մեկնարկից առաջ BRAVO.am-ը զրուցել է նախագծի մասնակիցներից մոդել, երաժիշտ, դերասանուհի Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանի հետ:

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը


“Ես գիտեի, որ “Glendale Life”-ն իմ կյանքում մեծ դեր է խաղալու: Այնուամենայնիվ, չէի կարող պատկերացնել, որ այն այդքան որոշիչ կլինի: Շոուի հիմնական նպատակն էր հայերի ժամանցի ապահովումը, բայց արդեն եթերաշրջանի ավարտին պարզ դարձավ, որ այն շատ ավելին է, քան պարզապես ժամանցը: Տարբեր մարդիկ ինձ ասում են, որ ոգեշնչել եմ մոդելի, երգչուհու կարիերա սկսել, ոմանք էլ կարողացել են հաղթահարել ընկերական շրջապատում եւ անձնական կյանքում առաջացած խնդիրները”,-մեզ հետ զրույցում անկեղծացել է նա:

Աննայի խոսքով` իր երկրպագուների քանակն օրեցօր աճում է.“Դրանից շահում է մոդելային եւ երաժշտական կարիերաս: Նաեւ հիմա ավելի վստահ եմ դարձել անձնականս ուրիշներին ի ցույց դնելու հարցում՝ առանց վախենալու վերջիններիս կողմից դատվելուց: Շուտով կսկսվի երկրորդ եթերաշրջանը: Դեռեւս չեմ կարող շատ մանրամասներ հաղորդել, բայց այն լի է լինելու անակնկալներով եւ խելագար դրամաներով”:

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը


Նա նշում է, որ ռեալիթի-շոուի շնորհիվ հիմա ճանաչված է հատկապես Գլենդեյլում. “Հաղորդագրություններ եւ տեսանյութեր եմ ստանում երկրպագուներիցս: Վերջերս շատ գեղեցիկ հոլովակ ստացա 5-ամյա Ալեքսից եւ իր քույրիկից: Ի դեպ, իմ խաղալիք կատուն՝ Pu-C the Cat-ը եւս հայտնի է դարձել: Ես նրա համար “Instagram”-ի էջ եմ բացել, եւ նա արդեն բազմաթիվ հետեւողներ ունի”:

Խոսելով այն մասին, թե ինչքանով է ռեալիթի-շոուն իրեն փոխել` Աննան շեշտել է, թե երբեք չի փոխվի, քանի որ փորձում է ինքն իր հետ անկեղծ լինել: Նա նաեւ տեղեկացրել է, որ Մհեր Բաղդասարյանի հետ յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի վարում է “Համահայկական առավոտ” շոուն.“Ես եւ Մհերը բնավորությամբ շատ տարբեր ենք: Ես չեմ կարողանում եթերի ժամանակ երկու ժամ շարունակ լուրջ նստել եւ երբեմն սկսում եմ ծիծաղել, իսկ Մհերը համբերատար տանում է իմ խելագարության նոպաները”:

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը


Ինչ վերաբերում է երաժշտական կարիերային, նա պատմել է, որ վերջերս իր “Կլանիր ինձ”/“Swallow Me”/ երգից մի հատված օգտագործվել է “Glendale Life”-ում.“Ամեն շաբաթ մեկ երգ եմ ներբեռնում SoundCloud եւ ծրագրում եմ շուտով տեսահոլովակներ նկարել մի քանի երգի հիման վրա: Բացի այդ, հիմա ընթանում են իմ երաժշտական ալբոմի պատրաստման աշխատանքները”:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Սենթ Ջոնի եւ Գոռ Անտոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW