×


“Interview”-ն ամբողջովին մերկացրել է Դարյա Վերբովային

Ուկրաինական ծագում ունեցող կանադացի թոփ-մոդել Դարյա Վերբովան իր ուրույն ու հաստատուն տեղն է գրավում նորաձեւության աշխարհում: Դարյան հասցրել է հայտնվել բազմաթիվ հեղինակավոր ամսագրերում եւ մասնակցել ամենահայտնի բրենդերի ու նորաձեւության տների ցուցադրություններին:

Դարյա Վերբովան


Այս անգամ 30-ամյա մոդելը նկարահանվել է հեղինակավոր ‘’Interview’’ ամսագրի համար: Լուսանկարչի դերում հանդես է եկել Մայքլ Յանսոնը: Նյու-Յորքում բնակվող Յանսոնն այսօր համարվում է նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարիչներից մեկը: Նա համագործակցում է “Vogue”, “W Magazine” եւ այլ հայտնի ամսագրերի, ինչպես նաեւ “Hugo Boss”, “Armani”, “Calvin Klein” եւ այլ նորաձեւության տների հետ:

Դարյա Վերբովան


Սեւ ու սպիտակ լուսանկարները բավականին անկեղծ են ստացվել: Լուսանկարներում Դարյան ամբողջովին մերկ  է: Ֆոտոշարքում մոդելը առանց շպարի է, մաքսիմալ բնական եւ հանգիստ: Ստորեւ առաջարկում ենք դիտել ու գնահատել նոր ֆոտոշարքը:

Bravo.am
Աղբյուրը` Etoday

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին