Մարմնի, դեմքի խնամք, ջրային մերսումներ, ֆիզիոթերապիա, կոսմետոլոգիա, ձեռքերի ու ոտքերի խնամք օրգանական սպա խնամքի միջոցներով. այս ամենը մեկ հարկի տակ մայիսի 13-ից առաջարկում է “Դիլիջան” հյուրանոցային եւ առողջարանային համալիրը:
“Li’Tya” ապրանքանիշի բնական եւ օրգանական սպա խնամքի միջոցները
Նոր սպա կենտրոն բացելու համար “Դիլիջան առողջարան” ՓԲԸ-ն բանակցություններ է վարել կիպրական “ՍՊԱ Քրիեյթորս” ընկերության հետ, որը “Li’Tya” ապրանքանիշի ներկայացուցիչն է 40-ից ավելի երկրում:
Սպա սրահներում հաճախորդներն արդեն իսկ ընդունում են պրոցեդուրաներ: “Սպա կապսուլա” ծառայությունից մեկ անգամ օգտվելուց հետո տիկին Հասմիկը որոշել է մի քանի անգամ էլ փորձել.“Առաջին անգամ ջրային ու կավե մերսումից մեծ բավականություն ստացա, արդեն երկրորդն եմ ընդունում: Հատուկ սրա համար մի քանի օր մնալու եմ հյուրանոցում”:
Իսկ ոտքերի մերսման ու պեդիկյուրի ծառայությունից առաջին անգամ օգտվող Մելինեն շատ է հավանել սպա կենտրոնի մթնոլորտն ու բույրը.“Թեթեւություն ու հանգստություն եմ զգում: Հաճույքով կցանկանայի կրկին գալ ու օգտվել տարբեր պրոցեդուրաներից”:
Սպա կենտրոնի բացմանը
“Դիլիջան” հյուրանոցային համալիրում լրատվամիջոցներին եւ հաճախորդներին ներկայացվել է նոր բացված սպա կենտրոնը: Մինչ սրահներով շրջելը, կոնֆերանսների դահլիճում ելույթ են ունեցել “ՍՊԱ Քրիեյթորս” ընկերության գործառնությունների տնօրեն Աննա Դոնովան եւ գործադիր տնօրեն Ջորջ Տավելիսը, որոնք ներկայացրել են ընկերության հիմնադրման պատմությունն ու ապրանքատեսականին:
Ջորջ Տավելիսը նշել է, որ հայաստանյան ընկերությունների հետ համագործակցելու հիմնական պատճառն այն է, որ այստեղ սպա ոլորտը զարգացնելու ներուժ կա.“Լավ ենք հասկանում հաճախորդի կարիքները: Ոչ թե վաճառում ենք սպա ապրանքներ, այլ աջակցություն ենք ցուցաբերում սպա կենտրոններին: Օգնում ենք ներդրումներ անելու հարցում: Մեր թիմում աշխատում են դիզայներներ, ճարտարապետներ, որոնք նախագծում են, նաեւ տրամադրում ենք աշխատակիցներ, որոնք կաջակցեն կառավարել նոր հիմնադրված սպա կենտրոնները: Ի դեպ, տուրիստական երկու կազմակերպություն ներկայացնում են մեր ապրանքներն աշխարհով մեկ”:
“Դիլիջան” հյուրանոցային եւ առողջարանային համալիրում սպա կենտրոն է բացվել
“Դիլիջան” հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմինե Հովակիմյանը, “ՍՊԱ Քրիեյթորս” ընկերության գործառնությունների տնօրեն Աննա Դոնովան եւ գործադիր տնօրեն Ջորջ Տավելիսը
“ՍՊԱ Քրիեյթորս” ընկերության գործառնությունների տնօրեն, թերապիայի մասնագետ Աննա Դոնովան, որը ծնվել է Անգլիայում եւ արմատներով Կիպրոսից է, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ տարիներ առաջ է սկսել ուսումնասիրել գեղեցկության թերապիան եւ օգնել է զարգացնել այն սպա կենտրոններում.“Մեր փիլիսոփայության հիմքում բնության հետ համաշունչ ապրելն է: Օգնում ենք հիմնել տարբեր մեծության սպա կենտրոններ, գնահատում ենք վայրը, տրամադրում ծառայություններ` հաշվի առնելով բյուջեն: Օրինակ` դուք ունեք 5 սենյակով կենտրոն, որից մեկը դեմքի խնամքի համար է, մյուսը` լոգարան, մյուսներն էլ` մարմնի ու մերսման, կարող ենք հստակ ասել` ձեր պրոցեդուրաների համար որքան ապրանքատեսակ անհրաժեշտ կլինի, որոնք պահանջարկ կունենան, որպեսզի հստակ գումար ներդնեք ձեր բիզնեսի մեջ: Քանի որ գիտենք ծառայությունների գները, ըստ այդմ, կարող ենք ասել ձեր եկամուտն ինչքան կկազմի”:
“Դիլիջան” հյուրանոցային եւ առողջարանային համալիրում սպա կենտրոն է բացվել
Ինչպես հայտնել են Հայաստան ժամանած հյուրերը, երբ նոր երկրում սպա կենտրոն են հիմնում, տեղի մշակույթից ինչ-որ տարրեր պահպանում են: “Նախագծման փուլում հաշվի ենք առնում երկրի պատմությունը, աշխարհագրական դիրքը, որի դեպքում սպա ծառայությունը կարող է պահանջարկ ունենալ: Հաճախորդը չպետք է հիշի` երբ է գալիս, երբ է գնում, չպետք է մտահոգվի` որտեղից ջուր խմի, անձեռոցիկ վերցնի եւ այլն”, - ասել է գործադիր տնօրեն Ջորջ Տավելիսը:
Դիլիջանի սպա կենտրոնի մասնագետների հետ վերապատրաստման դասեր են անցկացրել Կիպրոսից եկած հյուրերը: “Դիլիջան” հյուրանոցային համալիրի սեփականատեր Արմինե Հովակիմյանի խոսքով` Դիլիջանում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց կհետաքրքրեն սպա կենտրոնի ծառայությունները. “Պետք է վայելել այդ պահի հաճույքը: Պրոֆեսիոնալների հետ ենք աշխատում եւ ուղղակի խոսքեր չենք ասում”:
“Դիլիջան” հյուրանոցային եւ առողջարանային համալիրում սպա կենտրոն է բացվել
Եթե հետաքրքրված եք սպա պրոցեդուրաներով, հյուրանոցում գործող ծառայություններից բացի, կարող եք ձեռք բերել խնամքի միջոցները հյուրանոցին կից գործող խանութում:
“ՍՊԱ Քրիեյթորս” ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին: Իսկ “Li’Tya” ապրանքանիշի բնական եւ օրգանական սպա խնամքի միջոցները, ինչպես մասնագետներն են հավաստում, ներառում են ավստրալիական հողի բուժիչ հատկությունները: Ընկերությունը նաեւ մատուցում է վերապատրաստման դասընթացներ եւ առաջարկում սպա թերապիայի եւ սպա գործարարության ուսուցման ծրագիր, որը նախատեսված է յուրահատուկ բուժման մեթոդների, թերապիայի եւ մաշկի խնամքի մասին գիտելիքներ տալու համար:
Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Luxury” ամսագրի եւ "Դիլիջան" հյուրանոցային համալիրի


×
6,813






