×


Լիդուշիկի երազանքները, ամերիկյան մենահամերգն ու նոր ձայնագրությունները

Գլենդելի «Ալեքս» թատրոնում օրերս կայացել է Լիդուշիկի մենահամերգը: Երգչուհին արդեն երրորդ անդամ է ելույթ ունենում ԱՄՆ-ում: BRAVO.am-ին երգչուհու պրոդյուսեր-տատիկը՝ տիկին Գոհարը ասել է, որ ԱՄՆ-ում կրկին մենահամերգով հանդես գալու առաջարկը ստացել են Արփի Հակոբյանից ու Ռոբերտ Օղլախյանից, ովքեր Լիդուշիկի ամերիկյան առաջին մենահամերգի կազմակերպիչներն են:

«Ալեքս» թատրոնում կայացել է Լիդուշիկի մենահամերգը


«Այնքան հետաքրքիր զուգադիպություն է եղել. 2002 թվականին մենք ցանկություն ունեինք Միացյալ Նահանգներ մեկնելու ու Արփիի կողմից հրավեր ստացանք: Այս հունվարին էլ Լիդուշիկն ասաց, որ էլի կուզեր Ամերիկա գնար: Նրա խոսքին հետեւեց Արփիի զանգն ու այնտեղ դարձյալ մենահեմերգով հանդես գալու առաջարկը: Լիդուշիկին ասացի` էս ինչ սրտով ես քո երազանքները պահում, որ այդքան շուտ իրականանում են :)»:

«Ալեքս» թատրոնում կայացել է Լիդուշիկի մենահամերգը


Տիկին Գոհարը հավելել է, որ բազմաթիվ անմոռանալի պահեր են ունեցել համերգի ընթացքում՝ արժանանալով ներկաների ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին: Համերգի ընթացքում Լիդուշիկի հետ բեմում էին նաեւ «Բարեկամություն» եւ «Անուշ» պարային խմբերը: Ամերիկահայ հանդիսատեսի համար Լիդուշիկը կատարել է իր համար այցեքարտ դարձած ստեղծագործությունները, նաեւ ներկայացրել երգերի պրեմիերաներ: ««Իմ փոքրիկ Հայաստան» երգը ներկայացնելուց առաջ նա բոլորիս անակնակալ մատուցեց եւ բեմ դուրս եկավ «Կիլիկիա» երգը երգելով: Հանդիսատեսը հուզված էր»,- ասել է Լիդուշիկի տատիկը:

Երգչուհու տատիկից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում մի շարք այլ համերգների մասնակցելու առաջարկներ էլ են ունեցել, որոնք, սակայն, մերժել են. «Քանի որ այնտեղ հստակ հրավերով էինք մեկնել, այլ առաջարկներ ընդունելու իրավունք չունենք»,- ասել է տիկին Գոհարն ու հավելել, որ փոխարենը մի շարք հեռուստանախագծերի են մասնակցել:

«Ալեքս» թատրոնում կայացել է Լիդուշիկի մենահամերգը


Լիդուշիկն արդեն Հայաստանում է՝ մասնակցելու Unicef-ի կազմակերպած բարեգործական ծրագրերին. «Շրջելու ենք Հայաստանի մարզերով ու փոքրիկներին հաճելի պահեր պարգեւելու»:

Խոսելով ստեղծագործական կյանքում սպասվող նորություններից՝ Լիդուշիկի պրոդյուսերը նշել է, որ արդեն սկսել են զբաղվել նոր երգերի ձայնագրություններով, որից հետո էլ կմտածեն տեսահոլովակի մասին:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լիդուշիկի անձնական արխիվից




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին