Հանրահայտ “Maroon 5” խումբը երեկ մասնակցել է հայկական հարսանիքի` անակնկալի բերելով ինչպես նորապսակներին, այնպես էլ խնջույքին ներկա բոլոր հյուրերին: Այս մասին տեղեկանում ենք իրանահայ երգիչ Անդիի “ֆեյսբուքյան” էջից, ով եւս մասնակցել է հարսանեկան արարողությանը:
"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին
«Այս գիշեր “Maroon 5”-ի հետ երգել ենք Գլենդեյլում կայացած հայկական հարսանիքի ժամանակ»,- գրել է Անդին, Taghollywood կայքն իր հերթին հաղորդում է, որ ամերիկահայ զույգն արդեն իսկ 7-րդ երկնքում էր` որպես հարսանիքի հյուր ունենալով միջազգային աստղ Անդիին, բայց հետո տեղի ունեցավ անսպասելին:):
"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին
Մինչ նոր մանրամասներ կհայտնենք աղմուկ բարձրացրած հարսանիքից, առաջարկում ենք դիտել լուսանկարները, որոնցից մեկում երեւում է նաեւ, թե ինչպես է Ադամ Լեւինը խմում նորապսակների կենացը:
"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին
BRAVO.am
Աղբյուրը. taghollywood.com


×
17,558





