×


“Maroon 5”-ի անակնկալ այցը շոկի է ենթարկել հայ նորապսակներին:)

 Հանրահայտ “Maroon 5” խումբը երեկ մասնակցել է հայկական հարսանիքի` անակնկալի բերելով ինչպես նորապսակներին, այնպես էլ խնջույքին ներկա բոլոր հյուրերին: Այս մասին տեղեկանում ենք իրանահայ երգիչ Անդիի “ֆեյսբուքյան” էջից, ով եւս մասնակցել է հարսանեկան արարողությանը:

"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին


«Այս գիշեր “Maroon 5”-ի հետ երգել ենք Գլենդեյլում կայացած հայկական հարսանիքի ժամանակ»,- գրել է Անդին, Taghollywood կայքն իր հերթին հաղորդում է, որ ամերիկահայ զույգն արդեն իսկ  7-րդ երկնքում էր` որպես հարսանիքի հյուր ունենալով միջազգային աստղ Անդիին, բայց հետո տեղի ունեցավ անսպասելին:):

"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին


Մինչ նոր մանրամասներ կհայտնենք աղմուկ բարձրացրած հարսանիքից, առաջարկում ենք դիտել լուսանկարները, որոնցից մեկում երեւում է նաեւ, թե ինչպես է Ադամ Լեւինը խմում նորապսակների կենացը:

"Maroon 5" խումբը ելույթ է ունեցել հայկական հարսանիքին


BRAVO.am
Աղբյուրը. taghollywood.com


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին