×


“Met Gala 2015”-ի աստղային հյուրերի թափանցիկ զգեստները եւ Քիմի ու Շերի Հայաստանի մասին զրույցը :)

“Մետրոպոլիտեն” թանգարանը երեկ իր դռներն էր բացել նորաձեւության աշխարհում ամենակարեւոր միջոցառումներից մեկի` “Met Gala 2015”-ի հյուրերի առջեւ, որոնց թվում էին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Բեյոնսեն եւ Ջեյ Զին, Ջորջ եւ Ամալ Քլունիները, Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Մադոննան Շերը եւ այլ հայտնիներ:

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը


Կոստյումի ինստիտուտի հանդեսը համարժեք է “Օսկար”-ին եւ “Ոսկե գլոբուս”-ին, սակայն այստեղ գնահատվում է ոչ թե դերասանական խաղը, ձայնային տվյալները կամ ռեժիսորական լավ աշխատանքը, այլ` հագուկապը:):

Բեյոնսեն


Միջոցառման մասնակիցները ցուցադրեցին դիզայներների լավագույն, երբեմն նաեւ վատագույն ստեղծագործությունները` հետեւելով սահմանված “դրես-կոդ”-ին, իսկ այս անգամ թեման այսպիսին էր` “Չինաստանի շշուկը. Արեւելքի հեքիաթները արվեստում, ֆիլմերում եւ նորաձեւության մեջ”:

Ջենիֆեր Լոպեսը


Քիմ Քարդաշյանն իր “ֆեյսբուքյան” էջում գրել է, որ տոնական զգեստն ընտրելիս ոգեշնչվել է Շերի զգեստից, որով վերջինս տարիներ առաջ ներկայացել է առաջին
“Met Gala”-ին: Ռեալիթի-շոուների աստղը նշել է, որ անչափ ուրախ էր միջոցառման ընթացքում հանդիպել երգչուհուն, որի հետ խոսել են Հայաստան իրենց հիանալի ուղեւորություններից: 

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին