21 Հունիս 13
Nazo Bravo. Հայազգի Ջեյմս Բոնդը :)
 
 
0

“Դերասանական տաղանդը գալիս է մտքից եւ սրտից, իսկ երաժշտությունը` հոգուց: Եթե ես հաճույք եմ ստանում երգելուց, նշանակում է` տալիս եմ հնարավորություն թափանցել իմ հոգու խորքը”,-ասում է Nazo Bravo-ն, նույն ինքը` ամերիկաբնակ Hip Hop երգիչ Նազարեթ Ասլանյանը: Նա ունի սեփական ձայնագրման ստուդիա` “Mighty Hye Records”-ը, ելույթներ է ունեցել  MTV-ի, BET-ի եթերում, հանդես է եկել Tha Dogg Pound-ի, The Roxy-ի եւ The El Rey Theatre-ի հետ, հեղինակել է “Tattoo Nation” եւ “Betrayal” ֆիլմերի սաունդթրեքերը: BRAVO.am-ը զրուցել է ռեփերի հետ ստեղծագործական կարիերայի ու ապագա անելիքների մասին: 

Nazo Bravo-ն

-Նազո, ընտանիքդ ԱՄՆ է տեղափոխվել Հայաստանից 70-ականներին: Դու ծնվել եւ մեծացել ես Լոս-Անջելեսում: Ի՞նչ կպատմես ընտանիքիդ մասին:

-Հորս պապի ընտանիքը մինչ Երեւան գալը Հունաստանում է բնակվել, իսկ մորս նախնիներին էլ Հայոց ցեղասպանության տարիներին կարողացել են փախչել ու կենդանի մնալ…

-Քո երաժշտական ոճը:

-Ցանկացած մարդուն հոգեհարազատ երաժշտություն ունեմ: Շատերը, որ այնքան էլ տարված չեն Hip Hop  երաժշտությամբ, երբեմն ինձ ասում են, որ սիրում են իմ ոճը, քանի որ հոգեհարազատ բան են գտնում դրա մեջ: Երգերս տարբեր թեմաներ են շոշափում` ընտանիք, հայկական մշակույթ եւ պատմություն, հարաբերություններ, ճակատագիր, առաջ գնալու համար մղվող պայքար… Իմ գլխավոր նպատակն է ստեղծել երաժշտություն ինքնուրույն մոտեցմամբ: Երբեք ցանկություն չեմ ունենում զբաղվել մի բանով, որն ինձնից առաջ ինչ-որ մեկն արդեն արել է: Եթե նույնիսկ նույն ոճում ենք հանդես գալիս, իմ կատարումը պետք  է յուրահատուկ հնչերանգ ունենա, տարբերվի:
Nazo Bravo-ն

-Այժմ աշխատում ես Քորի “Օզ” Սայմոնի հետ: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը:
 
-Իմ մենեջեր Գրեգ Քրոսսի շնորհիվ ենք ծանոթացել: Նա իմ “Mighty Hye Records”-ի գլխավոր մենեջերն է ու կարողացավ մեզ ծանոթացնել: Շատ բան եմ սովորել նրանից: Հարգում եմ Օզին որպես պրոդյուսեր  եւ մարդ, ու այդ հարգանքը փոխադարձ է: Մենք իրար շատ լավ ենք հասկանում:

-Բավական ակտիվ գործունեություն ես ծավալում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

-Ես հայ եմ ու անում եմ այն, ինչ յուրաքանչյուր հայ պարտավոր է անել: “HyePower” տեսահոլովակս կարծես կարճամետրաժ ֆիլմ լինի Հայոց ցեղասպանության մասին: Այն այս տարի ցուցադրվել  է հոլիվուդյան “Արփա” կինոփառատոնի շրջանակում: Ամենից շատ ուրախացնում է այն փաստը, որ այլազգիները եւս սիրում են այս երգն ու տեսահոլովակը: Հաճախ են ասում` չեն էլ իմացել, որ Հայոց ցեղասպանություն է իրականացվել. այս տեսահոլովակի շնորհիվ են իրազեկվել: Նշանակում է` երգը ծառայել է իր հիմնական նպատակին, Հայոց ցեղասպանության մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելու հնարավորություն է տվել: “HyePower”-ը եւ նույն թեմայով իմ մյուս երգը` “ Killing Fields”-ը, կատարում եմ ամբողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե միայն ապրիլի 24-ին: Ելույթներ եմ ունենում տեղի հայկական դպրոցներում, իսկ վերջին երկու տարվա ընթացքում հրավիրվել եմ մասնակցելու “Հայաստան” համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին: Այս տարի ելույթ եմ ունեցել “Viza” խմբի հետ` “Silence The Lies! Rock The Truth!” համերգի շրջանակում: Ի դեպ, այս համերգին անդրադարձավ նաեւ Yahoo News-ը:
Nazo Bravo-ն եւ Անժելա Սարաֆյանը

-“HyePower”-ը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի:


-Քենդրիք Լամարին ճանաչել եմ նախքան այն պահը, երբ նա դարձավ ժամանակակից հիփ-հոփի լավագույններից մեկը: Այն ժամանակ, երբ նրանից խորհուրդ հարցրի, թե ինչպես դառնալ լավ արտիստ, ասաց հետեւյալը.“Գտիր քո սեփական ոճը”: Շատ չանցած նա թողարկեց իր “HiiiPower” սինգլը, ու երբ այն առաջին անգամ լսեցի, ապշած էի… Երբ նա երգում էր “HiiiPower”, դա հնչում էր որպես  “HyePower”: Որոշեցի վերաթողարկել երգը` պահպանելով միայն կրկներգը եւ խոսելով իմ սեփական մշակույթի մասին: Այնքան լավ ստացվեց, որ որոշեցինք տեսահոլովակ նկարահանել: Ցանկանում էի, որ այդ աշխատանքներին մասնակցեն նաեւ հայ այլ երգիչներ, պրոդյուսերներ եւ դերասաններ, որոնք իմ ընկերներն են: Հիշում եմ, երբ փոքր էի, հայերն այնքան էլ լավ համբավ չունեին որպես համայնքից դուրս ապրող մարդիկ, եւ ես ցանկացա փշրել այդ կարծրատիպը` ներկայացնելով մեր մշակույթի դրական կողմերը: Երգը նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլ է: Այն անվճար կարող եք ներբեռնել այստեղից` http://nazobravo.com/music/:



-Եվս մեկ հաջողված երգ Nazo Bravo-ի կատարմամբ` “James Bond”:


-Դա զվարճալի նախագիծ է: Մեկ օր “Oz”-ի հետ ստուդիայում խոսում էինք իմ` որպես արտիստ առանձնահատկությունների մասին եւ թե ինչով եմ տարբերվում մյուս ռեփերներից: Հանկարծ նա ասաց.“Նազո, դու նման ես Ջեյմս Բոնդին”: Այդ խոսքերը մնացին ուղեղումս ու շատ չանցած գրեցի այդ երգը: Տեսահոլովակի հետաքրքրությունը նրանում է, որ օգտագործված են Ջեյմս Բոնդի մասին բոլոր ֆիլմերից հատվածներ, եւ այն, ինչի մասին խոսում եմ այդ պահին, երեւում է կադրում: Նախքան թողարկելը, այն ցուցադրեցինք “Columbia Pictures”-ին, որն էլ տվեց իր պաշտոնական համաձայնությունը: Երգն այլաբանությունների վրա է կառուցված եւ համարձակության ու ինքնավստահության մասին է: Երբ ասում եմ`  “I’m on my James Bond, baby”, նկատի ունեմ, որ առաքելություն ունեմ ու այնքան ինքնավստահ եմ, որ ոչինչ չի կարող ինձ կանգնեցնել: Տեսահոլովակը նորից փոքրիկ ֆիլմ է, ինձ դուր են գալիս ֆիլմակերպ տեսահոլովակները:



-Երաժշտական կրթություն չունես: Դժվա՞ր է առանց համապատասխան կրթության աշխատել այս ասպարեզում: 


- Գիտես, երբ մեծանում ես էմիգրանտի ընտանիքում, միշտ փորձում ես ավելի ապահով կյանքի ձգտել, օրինակ, բժիշկ դառնալ կամ իրավաբան… Ինձ ամեն վայրկյան դա էին հորդորում: Ես արժեւորում եմ կրթությունն ու կարծում, որ, այո, լուրջ մասնագիտություն ունենալը կարեւոր է, բայց երբ մեծացա, որոշեցի լսել ինքս ինձ ու հետեւել իմ երազանքին: Կապեր չեմ ունեցել ոչ երաժշտական, ոչ էլ կինոաշխարհում. ամեն ինչ ինքս եմ արել: Միակ մարդն, ով ինձ աջակցել է, պապիկս էր, ում բնավորությունը եւ անունը ես ժառանգել եմ: Բայց նա մահացավ, երբ փոքր էի… Թե ինչն էր ինձ ստիպում զբաղվել երաժշտությամբ, չգիտեմ. ընկերներիս հետ երաժշտություն գրելը հետաքրքիր զբաղմունք էր թվում: Ընկերոջս` Տարոն “Tizzel”-ի հետ “The CaliNovas” խումբը ստեղծեցինք, որտեղ ընդգրկված էին նաեւ  Քրիս Փ-ն եւ իմ զարմիկ  Քեն “Superman”-ը: “The CaliNovas”-ը “Mighty Hye” ալբոմի երգերի մի մասի հեղինակն է, մյուսների գաղափարն “Oz”-ին է պատկանում:

-Այս պահին քանի՞  ստեղծագործություն ունես: 

-Շատ երգեր ունեմ, որոնք կարելի է ազատ ներբեռնել համացանցից: Շուտով լույս կտեսնի իմ դեբյուտային ալբոմը` “Mighty Hye”-ը, որի առաջին սինգլը  “James Bond” կատարումն է:  Իսկ “Swag Drip” երգս վերջերս դարձավ  “Tattoo Nation” ֆիլմի սաունդթրեքը: 
Nazo Bravo-ն

-Հիմա միայն նոր ալբոմի՞ վրա ես աշխատում: 


-Բացի դա “The CaliNovas-ի” հետ անվճար ծրագիր ենք պատրաստում, որ կոչվելու է  “Straight From Outer Space [Vol.1]”: Այն house եւ trap երաժշտական ոճերի խառնուրդ կլինի, մի քանի երգ կա իմ կատարմամբ, մնացածը պարզապես երաժշտություն է: Որոշեցի, որ միայն Hip Hop ժանրում հանդես գալը բավարար չէ եւ պետք է փորձեմ ուժերս այլ ժանրերում եւս: Երգերս կարող եք լսել իմ կայքում`  nazobravo.com/music:
 
-ԱՄՆ-ում բնակվող հայտնի հայերի հետ համագործակցո՞ւմ ես:

-Այո, Ջեք Թոփալյանն իմ լավ ընկերներից է: Նա “Betrayal” կոչվող ֆիլմ է նկարահանում, որտեղ խաղում են Էրիկ Ռոբերթսը եւ ամերիկյան այլ դերասաններ: Իմ երաժշտությունն օգտագործվել է որպես ֆիլմի սաունդթրեք: Ջեքը միշտ աջակցում է ինձ, իսկ ես հարգում եմ նրա աշխատանքը: Լավ հարաբերություններ ունեմ նաեւ Լոս Անջելեսում բնակվող հայ ռեփերների հետ` R-Mean, Capital Z,  Maria Cozette:
Միքայել Պողոսյանը, Nazo Bravo-ն եւ Քեն Դավիթյանը

-Երաժշտական կարիերայիդ ընթացքում արված ամենախենթ քայլը:

-Այն, որ ես այսօր կարող եմ համագործակցել այն մարդկանց հետ, ում ոչ վաղ անցյալում միայն հեռուստացույցի էկրանին կարող էի տեսնել, արդեն խենթություն է: Իսկ այն, որ նրանք գնահատում են իմ գործը, օրհնություն է, բայց միեւնույն ժամանակ անհավատալի մի բան:

-Տեղյակ եմ, որ լոսանջելեսաբնակ հայ ռեփերներով  համատեղ տեսահոլովակ եք նկարահանել:

-Այո, “Pentagon Records”-ն է ներկայացնում: Կոչվում է “Armenian Emcee Cypher”` իմ, One-2,-ի, Pknuckle-ի, Apollo Poetry-ի, Patrick Antonian-ի, BlackJack-ի, A. Chilla-ի, capital Z-ի եւ R-Mean-ի մասնակցությամբ: Պրեմիերան վերջերս էր, արդեն իսկ բավական դրական արձագանքներ ենք լսել:



-Նազ, ընտանիքդ ի՞նչ կարծիք ունի քո երաժշտության մասին:


-Սկզբում շատ էին մտահոգվում, ասում էին, որ ռիսկային բիզնես է… Գիտեմ, որ անհանգստանում էին ինձ համար… Բայց շուտով տեսան, որ ես սթափ եմ, ու կարողանում եմ ամեն ինչ կառավարել, ու սկսեցին աջակցել ինձ: Հիմա էլ են ընտանեկան երեկոների ժամանակ երբեմն խնդրում, որ հերիք է, դադարեցրու դա, բայց էլ առաջվա պես չեն պնդում:  (Ծիծաղում է): Երբ որ հարմար է լինում, գալիս են իմ շոուները դիտելու:

- Nazo Bravo-ն`

-Ազնիվ, բայց ինքավստահ մարդ է: Հանգիստ հրեշ է, անոմալիա: Սիրում եմ ընտանիքս, կյանքը, իմ երկրպագուներին: Այն ողջ ցավը, որ զգացել եմ կյանքումս, այն ողջ բացասականը, որ եղել է, փորձում եմ վերածել դրականի` իմ երաժշտության միջոցով: Ու այնքան ժամանակ, քանի դեռ ես սիրում եմ երաժշտությունը, իսկ իմ սիրելիներն էլ կողքիս են, ես ինձ լավ կզգամ:

-Հայտնիներից ու՞մ ազդեցությունն ես քեզ վրա զգում:

-Շատ են: Քանի որ ծնվել եմ Լոս-Անջելեսում, ապա Արեւմտյան Ափի ռեփ շարժման ազդեցությունն ինձ վրա բավական մեծ է` Dr. Dre, Snoop, 2pac., Bone Thugs, Nas, Biggie, Jay-Z, Eminem: Ռեփ երաժշտությունից դուրս սիրում եմ լսել Ռուբեն Հախվերդյանի երգերը: Նա հիանալի արտիստ է, նույնիսկ նրա համերգին եմ գնացել, երբ այստեղ էր` Լոս-Անջելեսում: Նաեւ Ջոննի Քաշի երաժշտությունը: Այո, նրանը  country երաժշտություն է, բայց բառերը կապակցելու եւ դրանցով կտավ ստեղծելու մեծ վարպետ է: 
Nazo Bravo-ն ընկերների հետ

-Նազո, Հայաստանում երբեւէ  չես եղել: Մտածե՞լ ես հայրենիք այցելելու ու համերգով հանդես գալու մասին:
 
-Չեմ եղել, բայց հայերեն գրել եւ կարդալ գիտեմ: Շատ եմ ցանկանում այդտեղ համերգներ ունենալ: Անհամբեր սպասում եմ այդ օրվան: Կարծում եմ` Հայաստան կատարելիք իմ ճանապարհորդությունն իսկական պայթյուն կլինի:

-Բարով գաս:): Քո խոսքը մեր ընթերցողին:

-Մենք հայ ենք, եկեք միասնական լինենք ու աջակցենք իրար: Եթե դեռ չեք դիտել “HyePower”-ը, ապա արեք դա հենց այսօր: Ընկերներին էլ խորհուրդ տվեք: Ցանկանում եմ, որ մոլորակի վրա ապրող բոլոր հայերը  դիտեն այն: Շատ պլաններ ունեմ, դրանք կապված են իմ գեղեցիկ ժողովրդին աշխարհին ներկայացնելու հետ: Սիրում եմ բոլորիդ:

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Nazo Bravo-ի անձնական արխիվից

 





 
 
Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Սերժ Թանգյանը եւ Nazo Bravo-ն

Սերժ Թանգյանը եւ Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն տեսահոլովակի նկարահանումներին

Nazo Bravo-ն տեսահոլովակի նկարահանումներին

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն եւ Անժելա Սարաֆյանը

Nazo Bravo-ն եւ Անժելա Սարաֆյանը

Nazo Bravo-ն եւ Ջեյմի Քենեդին

Nazo Bravo-ն եւ Ջեյմի Քենեդին

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Միքայել Պողոսյանը, Nazo Bravo-ն եւ Քեն Դավիթյանը

Միքայել Պողոսյանը, Nazo Bravo-ն եւ Քեն Դավիթյանը

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն

Nazo Bravo-ն ընկերների հետ

Nazo Bravo-ն ընկերների հետ

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
8792 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: