×


“Nemra’’, “The Drive Dreamers’’ եւ “Oleess’’. Հայկական ռոքի երիտասարդները :)

“Nemra’’, “The Drive Dreamers’’ եւ “Oleess’’ խմբերն “Uptown” ակումբում օրերս հավաքել էին հին ու նոր ընկերներին, երկրպագուներին, որոնց համար կատարել են հեղինակային ստեղծագործություններ: Այս բենդերը, մի քանի անգամ համագործակցելով, մտերմացել են, նշում են` շատ ընդհանրություններ ունեն:):

"Nemra" ռոք-խումբը


“Ապրիլի 13-ին փառատոնի ենք մասնակցել: Հենց այդ ժամանակ էլ որոշեցինք, որ պետք է համատեղ համերգով հանդես գանք: Այս ամիսների ընթացքում աշխատում էինք, փորձեր անում, ու վերջապես կայացավ’’,-նշել է “Nemra’’ ռոք-խմբի վոկալիստ ու ստեղնաշարային գործիքներ նվագող Մարիաննա Կարակեյանը:

Երեկոյի ավարտին երիտասարդ ռոքերները միասին կատարել են Ջոն Լենոնի հեղինակած “Imagine’’ երգը: Խմբերի երկրպագուները ձայնակցել են նրանց ու բուռն ծափահարություններով էլ ավելի ոգեւորել: “Ցանկանում էինք մի երգ գրել, որը միասին կատարենք: Ժամանակը քիչ էր, այդ պատճառով դիմեցինք Ջոն Լենոնի օգնությանը:)’’,-BRAVO.am-ին ասել է Մարիաննան:

“Nemra’’, “The Drive Dreamers’’ եւ “Oleess’’ խմբերը համատեղ համերգ են տվել


Նա նաեւ պատմել է, որ երեք բենդն էլ համերգների ընթացքում հաճախ է ներկայացնում հայտնի հիթերի քավերներ.“Բայց այս անգամ շեշտը դրել էինք սեփական երգացանկերի վրա”: 

Մարիաննայի խոսքով` սա համատեղ առաջին, բայց ոչ վերջին համերգն է.“Եթե ժամանակը թույլ տա, մինչեւ դեկտեմբերի վերջ հետաքրքիր նախագիծ կներկայացնենք` քավերներով մի համերգ, որին կմասնակցեն նաեւ այլ խմբեր: Փակագծերը չեմ բացի ու չեմ ասի, թե հայտնի որ երգերն ենք կատարելու’’:

“Nemra’’, “The Drive Dreamers’’ եւ “Oleess’’ խմբերը համատեղ համերգ են տվել


Խմբերը ելույթ են ունենում հետեւյալ կազմերով.

"Nemra’’
Վան` վոկալ, սոլո-կիթառ
Մարիաննա` վոկալ, ստեղնաշարային գործիքներ
Վասպուր` բաս-կիթառ
Գեղամ` հարվածային գործիքներ 

“Oleess”
Արմինա` վոկալ
Հրաչ` հարվածային գործիքներ
Հովհաննես` բաս-կիթառ
Վահե` սոլո-կիթառ

“The Drive Dreamers’’
Սոֆա` վոկալ
Արամ` սոլո-կիթառ
Վասպուր` բաս-կիթառ
Գեղամ՝ հարվածային գործիքներ 

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW