05 Մարտ 16
PANDORA զարդերը` Դիանա Շատվերյանի եւ դստեր գարնանային ֆոտոշարքի ոգեշնչման աղբյուր :)
 
0

Մարտի 8-ին ընդառաջ BRAVO.am-ն իրականացրել է գարնանային գունեղ ֆոտոշարք դիզայներ Դիանա Շատվերյանի եւ նրա 3,5-ամյա աղջնակի` Վիվիենի հետ։ Մայր եւ դուստր լուսանկարահանման համար ընտրել են դիզայների ատելյեում կարված զգեստներ եւ PANDORA հանրահայտ ապրանքանիշի նորաոճ զարդերը։

Փոքրիկ Վիվիենը եւ Դիանա Շատվերյանը սիրում են կրել PANDORA զարդեր

Միանման հանդերձանքով գեղեցկուհիների կերպարներն ամբողջացնում են բարձրորակ արծաթից ձեռագործ թեւնոցները, որոնց չարմերը «մայր եւ դուստր» անգլերեն գրվածքով են եւ հատուկ նշանակություն ունեն նրանց համար: PANDORA զարդերի նրբագեղ տեսականու՝ թեւնոցների, մատանիների, վզնոցների, թեմատիկ կախազարդերի գրավչությունն էլ հենց նրանում է, որ պատմություն ունեն. լինելով ցանկալի նվեր կանանց եւ աղջիկների համար` մշտապես արթնացնում են թանկ հուշեր:

Ծաղկային կոմպոզիաների ֆոնին արված ֆոտոշարքից հետո Դիանա Շատվերյանը մեզ հետ զրույցում պատմել է իր ոճի, սիրելի զարդերի, ընտանիքի եւ դստեր նախասիրությունների մասին։
Դիանա Շատվերյանը եւ դուստրը սիրում են կրել PANDORA զարդեր
 
Ինչու է նախընտրում PANDORA զարդերը

Առհասարակ, զարդերը լրացնում ու ամբողջական են դարձնում հագուստը։ Իմ զարդատուփում ուրույն տեղ ունեն PANDORA բրենդի զարդերը։ Արդեն ստեղծել եմ իմ հավաքածուն, հաճախ կրում եմ, նվեր եմ ստացել, ուրիշների համար նվեր եմ գնել, նաեւ Վիվիենի համար ենք գնել։ Այս թեւնոցների յուրահատկությունն ու ողջ իմաստը չարմերն են, որոնք կրում եմ ըստ տրամադրության եւ տարեցտարի հավաքածուս համալրում նոր չարմերով։ Իմ ամենասիրելի չարմերից մեկը մասնագիտական բնույթ ունի՝ կախիչի վրա զգեստ է: Ունեմ հրեշտակի թեւեր, որը հանգստության ու խաղաղության խորհրդանիշ է դարձել, նաեւ տարբեր գույների օղակներ, որոնք էլ համադրում եմ հագուստիս հետ։

Փոքրիկ Վիվիենը հաճույքով աշխատում է ֆոտոխցիկների առջեւ

Վիվիենը շատ է սիրում լուսանկարվել, երբեմն միասին մասնակցում ենք  ֆոտոպատմությունների, բայց դեռ փոքր է, չեմ ուզում շատ ծանրաբեռնել. միայն մասնակցում ենք տեղին ու հետաքրքիր նախագծերին։ Աղջիկս ուշադրություն է դարձնում զգեստներին, սիրում է գեղեցիկ հագնվել, հաճախակի զգեստափոխվել, հատկապես սիրում է, երբ միանման ենք հագնվում։ Ինձ համար շատ հաճելի է, որ ցանկանում է ինձ նմանվել։ Երբ պիտի միանման հագնվենք, հաշվի եմ առնում նրա կարծիքն ու տարիքը, միավորելով երկուսիս ճաշակը` պատրաստում եմ մեր զգեստները։
Դիանա Շատվերյանը եւ դուստրը սիրում են կրել PANDORA զարդեր

Հաջողակ կարիերա եւ ընտանեկան կյանք

Համատեղելով սիրելի աշխատանքս ու ընտանիքս` ինձ լիարժեք եմ զգում։ Դա բանաձեւ չէ, չեմ էլ փորձում գաղտնիքը գտնել, այլապես ժամանակս սխալ ուղղությամբ կվատնեմ։ Պարզապես պետք է ապրես, սիրես ու սիրված լինես։ Հանուն ընտանիքիս գործերս այնպես եմ կարգավորում, որ սիրելի մարդկանց կողքին լինելու ժամանակ ունենամ: Իհարկե, ամեն ինչ կատարյալ չի կարող լինել, շնորհակալ եմ ամուսնուս եւ հարազատներիս, որ աջակցում են։

Նույնիսկ հղիության ընթացքում աշխատանքային դադար չեմ ունեցել, անգամ ծննդաբերությունից մեկ օր առաջ եղել եմ ատելյեում, մայրանալուց հետո էլ շարունակել եմ կիսատ թողած գործերս, աղջիկս էլ ինձնից անբաժան է եղել։ Նա արդեն ուզում է մեր տանը փոքրիկ տեսնել, ես ու ամուսինս եւս ցանկանում ենք կրկին ծնողներ դառնալ։

Օրինակելի մայրիկ, աշխույժ փոքրիկ

Ցանկությունս մեծ էր լինել օրինակելի, լավ մայրիկ, մանավանդ առաջին երեխայի դեպքում սպասումներս շատ մեծ էին։ Այժմ Վիվիենը հաճախում է մանկապարտեզ, օրվա մեծ մասն անցկացնում է իր հասակակիցների հետ, իսկ տանը խնամքի հարցում օգնում են տատիկները։ Վաղ առավոտվանից մինչեւ երեկո նա սիրով մնում է մանկապարտեզում, առհասարակ, սիրում է մարդկանց հետ շփվել, ընկերների հետ խաղալ։ Աշխույժ եւ շփվող երեխա է։ 
Դիանա Շատվերյանը PANDORA զարդերի մեծ հավաքածու ունի

Ֆոտոշարքի մասին

Այս ֆոտոշարքն առանձնանում է աղջկաս մասնակցությամբ. նրա հետ լուսանկարվելն ինձ համար միշտ հաճելի ու հետաքրքիր է։ Սա մեր համատեղ առաջին լուրջ ֆոտոշարքերից է։ Գարնանային տրամադրությունն ու գունեղ ծաղիկները ներդաշնակ մթնոլորտ են ստեղծում։ Կարծում եմ՝ մեր զգեստները լրացնում են PANDORA զարդերը։

PANDORA զարդերը համադրելի են տարբեր ոճերի հետ

Այս նուրբ ու յուրահատուկ թեւնոցները կարելի է համադրել ե՛ւ դասական, ե՛ւ սպորտային ոճերի հետ։ Այժմ նորաձեւության մեջ ամեն ինչ միախառնված է. կարելի է գրագետ համադրել շատ տարբեր ոճեր, լինել ճաշակով եւ նորաձեւ։ Այս զարդերն այնքան պահանջված են, որ կրկնօրինակվում են, բայց խուսափեք կեղծիքներից, քանի որ օրիգինալը միշտ էլ տարբերվում է։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Զգեստները` «Շատվերյան» նորաձեւության տուն
Զարդերը` PANDORA
Դիմահարդար՝ Ագա Քանքանյան
Լուսանկարման վայրը՝ «CreativeDecor» խանութ-սրահ

Դիանա Շատվերյանը եւ դուստրը սիրում են կրել PANDORA զարդեր

Դիանա Շատվերյանը եւ դուստրը սիրում են կրել PANDORA զարդեր

PANDORA զարդերը ցանկալի նվեր են կանանց եւ աղջիկների համար

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
43159 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: