×


PicsArt-ը թողարկել է «Սիրուշո սթայլ» սթիքերներ

Սիրուշոն եւ PicsArt-ը` հայ արտիստն ու հայկական «արմատ»-ներ ունեցող բջջային հավելվածը, համախմբվել են՝ ստեղծելով Սիրուշոյի անվանական փաթեթներ` ոգեշնչված երգչուհու ամենահիշվող կերպարներից եւ հայկական նախշերից:


Հավելվածում, որն անվճար հասանելի է iOSAndroid եւ Windows հարթակներում, այժմ հասանելի են «Sirusho Style» սթիքերների եւ «Armat Frames» շրջանակների փաթեթները: PicsArt-ի օգտատերերն արդեն կարող են ներբեռնել հայկական տարազի դետալներն ու նախշերը` իրենց նկարներին հաղորդելով Սիրուշոյի ինքնատիպ ոճն ու հայկական ոգին:):


PicsArt-ը ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման, նկարելու համար հավելված ու սոցալական ցանց է, որն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր։ Նախկինում այն համագործակցել է Նատալյա Վոդյանովայի, Հիլարի Դաֆի, Dior, L’oreal եւ աշխարհահռչակ այլ անունների եւ ապրանքանիշների հետ։ Այս նախագիծը PicsArt-ի առաջին համագործակցությունն է հայաստանյան աստղի հետ` աշխարհին ներկայացնելով հայկական ազգային արժեքներով ոգեշնչված երկու փաթեթ։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին