×


“Prince Princess”. Երեւանում փոքրիկների համար խանութ-սրահ է բացվել

“Prince Princess”. այսպես է կոչվում Կորյունի 25 հասցեում` Պոնչիկանոցի հարեւանությամբ բացված  խանութ-սրահը, որտեղ փոքրիկներն իրենց արքայազն ու արքայադուստր կզգան:): Այստեղ ներկայացված են միայն մանուկների համար նախատեսված հագուստ, աքսեսուարներ ու տարբեր պարագաներ:

“Prince Princess” խանութ-սրահի բացմանը


Երկհարկանի խանութ-սրահի պաշտոնական բացմանը  հիմնադիր-տնօրեն Գայանե Ծառուկյանը կտրել է ժապավենը, իսկ հաղորդավարներ Ժակը եւ Լուսինեն, հյուրերին հրավիրելով ներս, հաջողություն են մաղթել եւ ներկայացրել մանկական բրենդների ստեղծման պատմությունն ու Հայաստան բերված տեսականին:

Ժակը հյուրերին պատմել է, որ խանութ-սրահում ներկայացված է “Chloe” նորաձեւության տան մանկական աշուն-ձմեռ հավաքածուն, որը ներառում է մինչեւ 12 տարեկան աղջիկների հագուստ ու աքսեսուարներ, նաեւ նորածինների համար նախատեսված պարագաներ: Ինչպես հայտնի է, Վիկտորիա Բեքհեմն իր դստեր` Հարփերի համար հաճախ գնում է հենց այս ապրանքանիշի հագուստ:):

“Prince Princess” խանութում կա մանկական պայուսակների լայն ընտրանի


Նորաբաց  “Պրինց-Պրինցես” խանութում բացի “Chloe”-ից, կան նաեւ “Marc Jacobs”, “Baby Dior”, “Miss Grant”, “Pinco Pallino”, “Simonetta”, “Missoni”, “Add”, “Zaconne”, “Parrot”, “Stella McCartney”, “Lesy”, “Naturino”, “Miss Blumarine”, “Sottocoperta” ու հայտնի այլ ապրանքանիշերի մանկական հագուստ եւ աքսեսուարներ:

Գայանե Ծառուկյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս խանութի գաղափարն իրենն է եւ ինքն է ընտրել անվանումը. “Իմ մտահղացումն իրագործվել է հայրիկիս շնորհիվ: Մայրանալուց հետո, երբ սկսում ես փոքրիկիդ հագցնել, անհրաժեշտություն է լինում մեկ խանութում համատեղ տեսնել երեխային անհրաժեշտ իրեր, ոչ միայն տոնական, այլեւ ամենօրյա` խաղալու, քնելու համար նախատեսված հագուստ”:
 

Գայանե Ծառուկյանն իր ընտանիքի հետ


“Ի պատիվ աղջկաս եւ տղայիս` Անահիտի եւ Անդրանիկի, խանութը որոշեցի անվանել  “Արքայազն եւ արքայադուստր”: Անհատական վերաբերմունք է ցուցադրվելու ոչ միան ծնողներին, այլ նաեւ` երեխաներին: Այստեղ փոքրիկներն իրենց կզգան արքայազն ու արքայադուստր` համապատասխան հագուստով, սպասարկմամբ ու միջավայրով”, - հավելել է նա:

Գայանեի խոսքով` փորձել են նաեւ միջին գնի հագուստ ներկրել Հայաստան. “Թանկարժեք ապրանքանիշերի կողքին կա նաեւ այնպիսի բրենդների տեսականի, որից կարող են օգտվել ֆինանսական միջին կարողություններ ունեցողները: Հաճախորդը, շոշափելով հագուստը, որակից ու տեսքից կզգա, որ իսկական բրենդն է: Գները փորձել ենք պահպանել, եւ արտերկրում նմանատիպ խանութներից օգտվողները, վստահ եմ, տարբերություն չեն զգա”:

“Prince Princess” խանութ-սրահում ներկայացված տեսականին


Հիմնադիր-տնօրենը հյուրերից ստացել է առաջին շնորհավորանքները, հյուրասիրության եւ երաժշտության ներքո ավելի մանրամասն ներկայացրել մանկական հագուստի նոր տեսականին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին