×


Reincarnation-ը DVD-ի թողարկման առիթով եւս չորս օր համերգ կտա:)

Ինչպե՞ս է անցել “Reincarnation”-ի եվրոպական շրջագայությունը, ինչպե՞ս են տղաները պատրաստվել համերգներին ու ինչպե՞ս են եվրոպացիները քեֆ արել հայկական ռեգգիի հնչյունների ներքո. այս եւ այլ մի շարք հարցերի պատասխաններ երկրպագուներն այսուհետ կարող են գտնել խմբի թողարկած առաջին DVD-ում, որի շնորհանդեսը հունիսի 7-ին էր:

"Reincarnation" ռեգգի-խումբը


“Reincarnation”-ը DVD-ի լույսընծայման առիթով երեկ “Mezzo” ակումբում նաեւ փակ համերգ է տվել, որին ներկա են եղել ռեգգի-խմբի անդամների հարազատներն ու ընկերները եւ այն 20 հաջողակը, որ “Stop” ակումբում տեղի ունեցած շնորհանդես-ասուլիսի ժամանակ հասցրել էին առաջինը ձեռք բերել տեսասկավառակները:

Արամ Սուջյանը եւ Ռոլանդ Գասպարյանը


“Սա արդեն 13 տարի գոյություն ունեցող խմբի առաջին DVD-ն է, որի վրա աշխատել ենք մոտ մեկ տարի եւ այսօր հանձնում ենք հանրության դատին”,-ասել է խմբի մենեջեր Արամ Սուջյանը` հավելելով, որ դրանում զետեղված են եվրոպական շրջագայության մասին պատմող դոկումենտալ ֆիլմ, համերգ, եւ “Աղուհաց” ալբոմը որպես նվեր:

Ռոլանդ Գասպարյանը


“Reincarnation”-ի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը կարծում է` շատ կարեւոր է, որ ռեգգի-խմբի երկրպագուներն իմանան, թե ինչպես է ապրում 9-ը հոգուց բաղկացած իրենց մեծ ընտանիքը եւ հենց այդ պատճառով էլ ոգեւորված է DVD-ի լույս տեսնելու կապակցությամբ:

"Reincarnation"-ի առաջին DVD-ի շնորհանդես-համերգին


“45 րոպե տեւողությամբ ֆիլմում ամեն ինչ այնպես է, ինչպես որ կա, ոչինչ հատուկ չի բեմադրվել, քանի որ ես ինքս “underground” ֆիլմերի սիրահար եմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Ռոլանդը` նշելով, որ շրջագայությունը լուսանկարել ու տեսաձայնագրել է լուսանկարիչ Արթուր Հովակիմյանը:

Ռոլանդ Գասպարյանը եւ Հովհաննես Ազոյանը


Երեկոյի ընթացքում “Reincarnation”-ը հնչեցրել է իր երգացանկից հայտնի ու սիրված երգեր, որոնց ներքո հյուրերը պարել ու ուրախացել են: Տեղեկացնենք, որ առաջին DVD-ի թողարկման կապակցությամբ համերգներ կլինեն ինչպես այսօր եւ վաղը` հունիսի 8-ին եւ 9-ին` “Mezzo”-ում, այնպես էլ հուլիսի 1-ին եւ 2-ին` “Stop” ակումբում:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Արգինե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին