13 Մարտ 12
Ինչո՞ւ Rippi-ն չմերժեց Հայկոյին ու Մկոյին
Այսօր մեկնարկելու է “Կարգին սերիալ”-ի չորրորդ եթերաշրջանը: Հումորային նախագծում հանդես է գալու նաեւ երգչուհի Rippi-ն, որը մասնագիտությամբ դերասանուհի է: Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտի դերասանական տաղանդը գնահատելու հնարավորություն կունենաք ժամեր անց:):
BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է “Կարգին սերիալ”-ում իր կերտած կերպարի մասին. “Նկարահանվելու առաջարկը շատ անսպասելի է եղել: Այդ ժամանակ ես Եգիպտոսում էի, նրանք իմացել էին ու մեկ շաբաթ սպասել իմ վերադարձին: Անակնկալի եկա, չգիտեի` ինչ ասել, իհարկե, ուրախությամբ համաձայնեցի”:
Rippi-ն նշել է, որ սերիալներում նկարահանվելու առաջարկների պակաս չունի. ““Դժվար ապրուստ” եւ այլ սերիալներում են ցանկացել ինձ տեսնել, բայց քանի որ անլուրջ էին ու որակ չէին ապահովում, մերժել եմ, իսկ “Կարգին”-ը որակյալ բրենդ է. տղաներն այնքան լուրջ են մոտենում իրենց աշխատանքին, ես հիացած եմ, դրա համար էլ սիրով համաձայնեցի համագործակցել”:
Խոսելով սերիալի շնորհիվ հեռուստադիտողների շրջանում ավելի ճանաչված դառնալու հեռանկարի մասին`Rippi-ն հետեւյալն է ասել. “Մինչ օրս ես չեմ կլկլացրել ու որոշ մասսաների կողմից չեմ սիրվել այնպիսին, ինչպիսին կամ իրականում: Սկզբում իմ սկանդալային ոճով ու երեկույթներին ունեցած ելույթներով էի ճանաչում ձեռք բերում, հիմա էլ կփորձեմ այս դերով”:
Ի դեպ, սերիալում երգչուհին մարմնավորելու է Մոնիկա անունով մի աղջկա, որը Վարդանի նոր սերն է:): “Իմ հերոսուհու սրտի փոխարեն հաշվիչ է դրած: Վարդանի աչքին միշտ լավն եմ երեւալու… Իրականում ես այդպիսին չեմ”,-ասել է Rippi-ն ու հավելել, որ կերպարն իրեն նման է փոփոխական բնավորությամբ:
Սերիալում նույնը կմնան երգչուհու իմիջն ու արտաքին տեսքը. “Ստիպված չեղանք ոճային կամ սկզբունքային փոփոխություններ անել”:
BRAVO.am-ը “Կարգին սերիալ”-ի նոր եթերաշրջանի մասին խոսել է նաեւ գլխավոր դերակատարներից Մկոյի հետ. “Նոր երկու կերպար է ավելացել` Վարդանի նոր սերը, որի հետ նա ուզում է կյանքը կապել, եւ տարօրինակ, միստիկ մի կերպար”:
Հումորիստը նշել է, որ փոխվել է նաեւ հաղորդման գլխագիրը. “Յուրաքանչյուր հաղորդման նման այն եւս փոխվելու ու կատարելագործվելու կարիք ունի, նոր տեսքով ու ուժով ենք ներկայանալու հեռուստադիտողին: Սյուժեի եւ հումորի առումով շատ հետաքրքիր սերիաներ են նկարվել ու նկարվելու”:
Մկրտիչ Արզումանյանը տեղեկացրել է նաեւ, որ նոր եթերաշրջանի առաջին մի քանի սերիայում չի լինի Հասմիկ Ղարիբյանի կերտած կերպարը` Սոֆան, իսկ պատճառը դերասանուհու արտերկրում գտնվելն է. “Երբ վերադառնա, Սոֆան կրկին եթերում կլինի”:
Մկոյի փոխանցմամբ` “Կարգին սերիալ”-ի չորրորդ եթերաշրջանը կտեւի մինչ հունիս ամիսը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, karginserial.ru-ի եւ Rippi-ի անձնական արխիվից
Գնահատեք նյութը
13708 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:












