×


Rippi-ն` փրփուրով լոգանքի եւ Իսպանիա մեկնելու մասին

“Հավանա” ժամանցի կենտրոնի բացօթյա հատվածում օրերս կազմակերպվել էր փարթի, որի մասնակիցները փրփուրների մեջ էին, իսկ երեկույթի հատուկ հյուրը Rippi-ն էր, ով կատարել է իր երգացանկից “Արագություն”,  “Հեռախոս” եւ  “Ես առաջինն եմ” երգերը:

Rippi-ն` փրփուրե փարթիի հատուկ հյուր


Երգչուհին հատուկ շոու էր պատրաստել, որի ժամանակ երեք անգամ զգեստափոխվել է: Պարողները նրան բեմ են բերել փրփուրով պատված վաննայի մեջ, իսկ ելույթից հետո Rippi-ն եղել է դիջեյական վահանակի մոտ:

Rippi-ն` փրփուրե փարթիի հատուկ հյուր


“Սիրում եմ փրփուրներով լոգանք ընդունել, իսկ երբ առաջարկեցին, որ ելույթ ունենամ թեմատիկ փարթիին, մեծ սիրով համաձայնեցի”,-նշել է Rippi-ն:

Rippi-ն` փրփուրե փարթիի հատուկ հյուր


Նա մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ օգոստոսին կմեկնի Իսպանիա` մասնակցելու Կոստա Բլանկայի նորաձեւության շաբաթին: Rippi-ի հետ են լինելու հաղորդավար Տիգրան Հարությունյանը եւ Եվա Ռիվասը.“Հայ մոդելներն արդեն ընտրվել են, հիմա իմ ելույթների փորձերով եմ զբաղվում: Ես այնտեղ կլինեմ մոտ 10-15 օր, հնարավոր է նաեւ տեսահոլովակ նկարահանենք”:

BRAVO.am
Լուսանկարները՝ “Havana” համալիրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին