×


Rippi. Ամուսնանա՞լ, թե՞ ոչ

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Rippi-ն ամառային արձակուրդները կանցկացնի Երեւանում: Նաեւ խոստացել էինք հայտնել երգչուհու` Մոսկվայից վերադառնալու պատճառն ու ներկայացնել մեր իրականացրած ֆոտոշարքի երկրորդ հատվածը: Այս անգամ զրույցի ընթացքում շոշափել ենք տղամարդկանց ու ամուսնության թեման:):

Rippi-ն


Երեւան վերադարձա փաստաթղթերիս խնդիրը լուծելու համար: Եկել եմ հանգստանալու, բայց նաեւ աշխատում եմ` երգելով ժամանցի վայրերից մեկում: Պլանավորում եմ երկու կամ երեք ռուսերեն երգ ձայնագրել` Մոսկվայում ներկայացնելու համար: Ուսումնասիրելով այնտեղի երգի շուկան` կարծում եմ` շանսեր ունեմ: Թեեւ ամեն տեղ էլ կա “մաֆիա”, բայց ֆիլմերի համար անսպասելի հրավիրում էին, գնահատում փոքրիկ աշխատանքս: Եթե անկեղծ, այս պահին հնարավորություններս ավելի մեծ են ֆիլմարտադրության ոլորտում, քան երգարվեստում:

Երեւանում ամենից շատ կարոտել էի պապայիս ու շնիկիս: Նրանցից հեռու տանջվում էի, նույնիսկ լուսանկարներում լուրջ էի, հաճախ էին ասում` ժպտա:): Ցավոք, հայրիկս չի ուզում ինձ հետ տեղափոխվել. աշխատում է գծագրության, մեխանիկայի ոլորտում, անչափ սիրում է Հայաստանը:

Rippi-ն


Ընտանիք եւ ամուսնություն չեմ պլանավորում: Կարծես, ամուսնանալն ինձ համար չէ, միգուցե հետո այլ կերպ մտածեմ, հիմա աշխատանքով եմ զբաղված: Բնավորությամբ կամակոր եմ, երեւի չկա այն մարդը, որին իսկապես կսիրեմ: Հիմա ինքս ինձ հարց եմ տալիս` արդյոք սիրել եմ երբեւէ, երեւի` չէ: Երբ պահը գա եւ գտնեմ ինձ հասկացող մարդու, կզգամ, որ նա է, իսկ եթե չգտնեմ, շատ չեմ տխրի: Չեմ սիրում փառասեր, ինքնասիրահարված, ժլատ տղամարդկանց, տանել չեմ կարողանում շատ “սելֆի” անող տղաներին: Բազմաթիվ վատ հատկանիշներ կան, բայց չեմ ուզում շատերին վիրավորել, որովհետեւ սելֆիի սիրահար տղա ընկերներ ունեմ: Ես էլ թերություններ ունեմ եւ ինձ վրա շատ եմ աշխատում ուղղվելու համար:

Rippi-ն


Այժմ տարված եմ տիբեթյան ուսմունքով:
Օրական մոտ երկու ժամ կամ գոնե տասը րոպե զբաղվում եմ ինձնով ու մարմնիս ճկունությամբ. տանը սենյակում փակվում եմ ու մարզվում: Մոսկվայում էլ էի տանը պարապում. մարզվելու պարագաներն ինձ հետ շրջում են, ինչի հետեւանքով մտերիմներս արդեն հումորներ են անում: Քաղաքից դուրս գտնվելիս բոբիկ եմ քայլում, ինչը մեծ էներգիա է տալիս: Շատ կարեւոր է հետեւել առողջությանն ու առողջ ապրելակերպին: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW